N SHOW-ն 2 տարեկան է

N show ակումբը հոկտեմբերի 20-ին ավելի տոնական ու գեղեցիկ տեսք էր ընդունել: Պատճառը հենց ակումբն էր, քանի որ N show-ն արդեն 2 տարեկան է: Ակումբի տարեդարձը հյուրերի համար կրկնակի տոն էր. այդ օրը նաեւ N show-ի տնօրեն Սամվել Ղազարյանի 30 ամյա հոբելյանական տարեդարձն էր:
Հաճելի միջավայր, ջերմ կոլեկտիվ եւ հավատարիմ ու ազնիվ ընկերներ ու այցելուներ: Ահա այս ակումբի առավելությունը, որի ամուր սյունն է հանդիսանում Սամվել Ղազարյանը, ում վերաբերմունքն իր կոլեկտիվի հանդեպ այնքան ուշադիր էր ու սրտանց, որ իսկապես մեր օրերում նման միասնական ու սիրառատ աշխատակազմ դժվար է գտնելը: Թերեւս այս ամենի վառ ապացույցն է արդեն իսկ հաջողված գործը եւ բարի համբավը:
Комментариев нет:
Отправить комментарий