BIO

Biography



ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Երգիչ, փոփ



Ծնվել է 1989թ. դեկտեմբերի 5-ին, Երևանում:Ավետիսյանների ընտանիքը Ղարաբաղի Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղում է ապրել մինչ Արցախյան շարժումը:Այնուհետև մայրական կողմը լքել է Արցախը,որովհետև այնտեղ կորցրել է պապենական տունը,իսկ հայրական կողմը  մինչ այժմ բնակվում է Արցախում:Երբ Ավետիսյանները հյուր են ունենում Ղարաբաղից ,պարտադիր խոսում են Ղարաբաղի բարբառով:Սարգիսի հայրն ազատամարտիկ է և նրա համար կարևոր է,որ զավակներն իսկապես իրենց ծննդավայրի հողի գինը: Երգում է տասը տարեկանից:Այդ տարիքում ծնողները նկատեցին,որ փոքրիկ Սարգիսը լավ երգել գիտի և ուղարկեցին սովորելու Նոր Հաճնի երաժշտական դպրոցում:Զուգահեռ 7 տարի սովորել է երաժշտական դպրոցում :Հետո նա ընդունվեց և սովորեց Երգի պետական թատրոնին կից ստուդիայում,զուգահեռ`Հայաստանի Մշակույթի պետական քոլեջում:Երազում է լինել Սերբիայում,սիրում է սերբական երգերը,կարծում է.որ դրանք քաղցրահնչյուն են և շատ արագ են դիպչում մարդկանց սրտերին:Գերադասում է կատարել հենց այդպիսի երգեր:Սարգիս Ավետիսյան երգչին առաջին անգամ ճանաչեցին  2008 թվականին <<Ընծա>> երգի ամենամյա մրցույթ-փառատոնի ժամանակ:Երևանը ներկայացնող երիտասարդը,ճիշտ է մրցանակի չարժանացավ,բայց նրան սիրեց թե հանդիսատեսը, և', թե ժյուրին:2008 թվականին,առաջին` Սպասում երգով մասնակցել է <<Ոսկե քնար>> երաժշտական մրցույթին և արժանացել է <<Տարվա հայտնություն>> մրցանակին:Ծանոթացավ բեմին,ընտելացավ և որոշեց տեսահոլովակ  ունենալ:Սարգիսի <<Ով է>> երգի տեսահոլովակը հայտնվեց հեռուստաէկրաններին և շատ արագ սիրվեց:Եվ հիմա արդեն երկրպագուները նրան նվերներ ու նամակներ են ուղարկում:Նա ինքն էլ չէր սպասում այդպիսի հաջողության :2009 թ. <<Ով է>>,2010 թ. <<Կես կատակ,կես լուրջ>>,2011 թ. <<Սեր կամ պատրանք>>, 2012թ. <<Մի քիչ>> երգերի հիման վրա նկարահանել է տեսահոլովակ:Դե ինչ,սպասենք նորությունների  երիտասարդ երգչից,ով եկել է շոու բիզնես ոչ թե զարմացնելու,այլև երգի միջոցով իր հոգու և սրտի ասելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий