aad.am կայքին հյուրընկալվել էր Հայաստանի երիտասարդ երգիչներից` Սարգիս Ավետիսյանը: Հրաշալի բնատուր ձայն, հետաքրքիր մատուցում եւ իհարկե բազում դրական լիցքեր փոխանցելու կարողություն, ահա Սարգիս Ավետիսյան անհատի երեք կարեւոր բնութագրիչները, իսկ մնացածը ստորեւ…
Պատմե’ք՝ ինչպե՞ս սկսեցիք երգել:
Երգել սկսել եմ տասը տարեկանից, յոթ տարի սովորել եմ Նոր Հաճնի երաժշտական դպրոցի վոկալ բաժնում, այնուհետև ընդունվել եմ երգի պետական թատրոն, իսկ 2008-ին մասնակցել եմ <<Ոսկե Քնար>> երաժշտական մրցանակաբաշխությանը և արժանացել «Տարվա հայտնություն» մրցանակին, նաև մասնակցել եմ <<Դո ռե մի>> երգի մրցույթ փառատոնին: 2009-ին լույս է տեսել իմ առաջին «Ով է» երգը, որի հիման վրա նկարահանեցինք իմ առաջին տեսահոլովակը:
Այսօր ճանաչված եք և ունեք Ձեր երկրպագուների բանակը: Այս ամենին հասնելու ճանապարհին եղե՞լ են որևէ դժվարություններ:
Դժվարություններ չէի ասի, որ եղել են, պարզապես կասեմ, որ անբացատրելի զգացողություն է, երբ զբաղվում ես քո սիրելի աշխատանքով, և դա դուր է գալիս նաև ուրիշներին: Իսկ շատ մեծ դժվարությունների մինչ օրս դեռ չեմ հանդիպել:
ՈՒնեք ձայնի մեծ դիապազոն և կարող եք երգել նաև հայրենասիրական երգեր: Երբևէ հանդես կգա՞ք հայրենասիրական երգերով:
Փորձել եմ, բայց ինձ այդ ոճում մի տեսակ չեմ տեսնում, կարծում եմ` ամեն մեկը պիտի իր գործն անի, մենք ունենք շատ լավ հայրենասիրական երգերի կատարողներ, իսկ ինձ ավելի հոգեհարազատ է այն ոճը, որով ես հանդես եմ գալիս:
Որպես արվեստի մարդ և որպես մեր երկրի քաղաքացի, ի՞նչ կփոխեիք մեր մայրաքաղաքում:
Ես կարծում եմ, որ մեր քաղաքը ես չէ, որ պետք է փոխեմ, բայց եթե սրանից ավելի չվատանա, այսպես էլ մնա կարծում եմ էլի լավ է:
Իսկ ի՞նչ կփոխեիք երգարվեստում:
Այսօր բոլորը քննարկում են մեր հայկական շոու բիզնեսը, բայց մեր քաղաքի, մեր երկրի համար կարծում եմ շատ լավ իրավիճակ է, պարզապես մարդիկ, երկրպագուները պահանջկոտ են ու հաշվի չեն առնում, որ դրա համար ֆինանսներ են անհրաժեշտ:

Քննադատություններին պե՞տք է ուշադրություն դարձնել:
Մեր ժողովուրդը շատ է սիրում քննադատել, դա այնքան էլ վատ չէ, բայց երբեմն անտեղի է: Իսկ ինչ վերաբերում է առողջ քննադատությանը՝ ես միշտ լսում եմ և ընդունում:
Այսօր շատ երգիչ երգչուհիներ հայտնվում են սերիալներում: Հնարավո՞ր է մի օր դուք էլ հայտնվեք սերիալներում:
Կյանքում չեմ կարող ասել, թե վաղն ինձ ինչ կպատահի…., բայց ըստ իս մեր երգիչ երգչուհիները, որոնք հայտնվում են սերիալներում ավելի լավ են խաղում, քան ասենք քասթինգով ընտրված շատ դերասաններ: Կարծում եմ երգիչը մի քիչ էլ պիտի դերասան լինի: Կոնկրետ ես սիրում եմ, որ իմ տեսահոլովակներում ինքս եմ մարմնավորում կերպարներ, նաև եղել են դեպքեր, երբ նկարահանվել եմ սերիալում իմ երգով:
Կան երգիչներ, որոնց չի հաջողվում հենց առաջին տեսահոլովակից հետո հայտնի դառնալ: Ձեր դեպքում հաջողվեց, ըստ Ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:
Նախ ասեմ, որ առհասարակ պլանավորված չէր, որ այդ երգը տեսահոլովակ ունենա, բայց արձագանքները շատ մեծ եղան և այդ երգին պարզապես անհրաժեշտ էր տեսահոլովակ: Կարծում եմ ոճը նոր էր՝ փոփ-ռոք, և դա ևս մեծ նշանակություն ունցավ կայացման գործում: Իսկ օրինակ երկրորդ երգը՝ <<Կես կատակ կես լուրջ>>-ը վեց ութ ոճում է, երրորդ երգն ավելի շատ ռումբա է:
Կա՞ համաշխարհային շոու բիզնեսից կատարող, որի հետ կցանկանայիք դուետ ունենալ:
Ես չեմ սիրում երազել, ավելի շատ սիրում եմ ունենալ նպատակ և հասնել նպատակիս: Մոտակա տարիների ընթացքում երևի ոչ, դուետ չի լինի, իսկ մնացածը ցույց կտա ժամանակը:
Հայկական շոու բիզնեսից կա՞ն կատարողներ, որոնց լսում եք:
Այո կան, իհարկե լսում եմ: Ես մեր հայկական էսրադան շատ եմ սիրում: Կարող եմ նշել իմ ընկերների անունները, որոնց էլ լսում էմ՝ Սիլվա Հակոբյան, Լիլիթ Հովհաննիսյան, Միհրան Ծառուկյան, Ռազմիկ Ամյան, Ռուզան Անդրեասյան:
Արմատներով Արցախից եք, ի՞նչ հիշողություններ ունեք կապված Ձեր բնակավայրի հետ:
Այո’, ասեմ, որ իմ ծնողներն Արցախից են, մենք համարյա ամեն տարի գնում ենք իմ ծննդավայր: Իսկ այս տարի արդեն պատրաստվում եմ մենահամերգով հանդես գալ այնտեղ: Ունեմ շատ վառ հիշողություններ, մի տեսակ հոտով եմ հիշում Արցախը, օրինակ երբ վառած թոնրի հացի հոտ եմ առնում, դա ինձ հիշեցնում է իմ ծննդավայրը:
Ըստ Ձեզ երաժիշտ լինելու համար երաժշտական կրթությունն անհրաժե՞շտ է:
Այո անհրաժեշտ է, բայց նաև պիտի լինի բնատուր շնորհք, ու եթե մարդ դա չունենա ինչքան էլ ուզում է կրթվի, մեկ է չի ստացվի: Պետք է ավելի շատ լինի երկուստեք, համատեղ որպիսի արդյունավետ լինի: պետք է ունենալ տաղանդ և դրան գումարել կրթությունը:

Այսպես ասեմ, ես մրցույթային երգիչ չեմ կարող ինձ համարել, նախկինում շատ եմ մասնակցել, օրինակ <<ընծա>> մրցույթին մասնակցելով հասակացա որ մենակ լավ ձայնը չի,պետք է նաև հոգեբանորեն տրամադրված լինես քանի որ դա նաև ազդում է հոգեբանության վրա, լարվածությունը շատ շատ է լինում, որի հետևանքով երգելու ժամանակ ցույց ես տալիս ավելի քիչ քան իրականում կարող ես: Եթե 100 տոկոս պատրաստված ես գոնե 90 տոկոս ցույց տաս: Ես սիրում եմ անել իմ գործը ժողովրդի համար, կերգեմ դուր կգա թե ոչ դա արդեն լսարանի գործն է:
Ակումբներում երգո՞ւմ եք:
Այո, երգում եմ տարբեր ակումբներում, և կարծում եմ, որ դա ինձ համար շատ մեծ դպրոց է, քանի որ ամեն օր երգել կենդանի ձայնով` դա կոպիտ ասած նշանակում է միշտ ֆորմայի մեջ լինել: Շատ ժամանակ մարդիկ հնարավորություն չեն ունենում գալ համերգներին, և երկրպագուները գալիս են ակումբ, ինձ հետ շփվում են, նույնիսկ լավ ընկերկեր ենք դառնում: Ինձ համար շատ հաճելի է, երբ ինձ սիրելով հատուկ գալիս ակումբ և ծանոթանում են:
Կյանքում ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
Իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ ես ունեմ շատ լավ ընտանիք: Ընտանիքիս անդամները միշտ իմ կողքին են, ինձ օգնում են ամեն հարցում, իսկ դա շատ կարևոր է:
Շատ երկրպագուների հետաքրքրում է ազա՞տ է Սարգիս Ավետիսյանի սիրտը:
Այո հիմա իմ սիրտն ազատ է: ժպտում է: )
Նշեք երեք կարևոր կետ, որոնցով պետք է օժտված լինի Ձեր ապագա կինը:
Առաջինը պիտի լինի Հավատարիմ, ունենա հումորի զգացում և որ ինձ չխանդի: ժպտում է:)
Ո՞րն է ամուր ընտանիքի հիմքն ըստ Ձեզ:
Կարծում եմ սերն է՝ թե’ ամուսնու և թե’ կնոջ կողմից, եթե կա սեր ուրեմն ընտանիքն ամուր է, իսկ օրինակ փողը , որի հետևից այսօր շատերն են վազում, այսօր կա վաղը չկա:
Երբ, առաջին տեսահոլովակից հետո արդեն Ձեզ փողոցում սկսեցին ճանաչել, ի՞նչ էիք զգում:
Սկզբում մի փոքր ամաչում էի, հետո հասկացա, որ եթե լավ աշխատանք ես արել ինչո՞ւ պիտի ամաչես: Հիմա սովորական է ինձ համար:
Ձեր ունեցած երգերից ո՞րն է Ձեզ Հոգեհարազատ:
Առաջին երգս: Իհարկե մնացածներն էլ եմ շատ սիրում, բայց դա երեխայի նման է ինձ համար, ինչպես առաջին երեխային ուրիշ ձևով ես սիրում, ես էլ իմ առաջին՝ <<Ով է>> երգը մի այլ սիրով եմ սիրում:
Ինչպիսի՞ մարդ եք առօրյաում:
Առօրյայում շատ աշխույժ, ուրախ, թեթև: Նույնն էլ աշխատանքում, քանի որ եթե ծանր տանեմ ամեն մի կատարված իրադարձություն,ավելի վատ կլինի: Պետք չէ ամեն ինչ շատ ծանր տանել:
Բացի երգելուց ինչո՞վ եք զբաղվում:
Բացի երգից սիրում եմ նկարել, սովորական մատիտը վերցնում եմ ու նկարում, բայց մեկ-մեկ ուղղակի այդ նկարելու ժամանակն էլ չեմ ունենում:
Ի՞նչ կարող է պատահել, որ հիասթափվեք երգելուց:
Չեմ կարծում, որ ինչ-որ մի բան կարող է լինել, որից հետո ես կհիասթափվեմ, եթե հիասթափվող լինեի արդեն վաղուց հիասթափվել էի, քանի որ եղել են շատ պահեր, որ կարող էի հիասթափվել, բայց ես չհիասթափվեցի, քանի որ ես շուտ հանձնվողներից չեմ:
Հարցազրույցը վարեց Մարգարիտա Պետրոսյանը
Սարգիս Ավետիսյանը Պատրաստվում Է Մենահամերգների

- Դե այս տարի հանգստացել եմ ընկերներիս հետ նախ Քոբուլեթիում, ապա Բաթումիում: Հանգիստս բավական ակտիվ անցավ:
Սարգիսը նշեց, որ հանգիստը նպաստել է , որպեսզի վերադառնալուն պես մեծ ակտիվությամբ սկսի աշխատել: Իսկ առաջին արդյունքը երկար սպասեցնել չի տա, քանի որ շատ շուտով պատրաստ կլինի Ռուզան Անդրեասյանի և Գրիգոր Կյոկչյանի հեղինակած նոր երգը, որը կոչվում է “Սեր առաջին հայացքից”:
Բացի այդ, Սարգիսը պատրաստվում է մենահամերգներով հանդես գալ Արցախում.

- Մենահամերգների առաջարկը ստացա «Aramas production»-ից և հիմա արդեն պատրաստվում եմ: Համերգենրը կկայանան հոկտեմբեր ամսին, նախ` Ստեփանակերտում, ապա Հադրութում:
Եվ վերջում, մեզ հետաքրքրեց, թե ինչ է առհասարակ երաժշտությունը երգչի համար.
- Երաժշտությունն իմ հոգու հանգստությունն է, իմ լավ էմոցիաներն արտահայտելու միակ և գեղեցիկ ձևը:
ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Հայկական շոու-բիզնեսում շաբաթը ուրբաթից շուտ է գալիս, մենահամերգն էլ` տեսահոլովակից: Չնայած բոլորս անհամբեր սպասում էինք Սարգիս Ավետիսյանի նոր երգի և տեսահոլովակի մանրամասներին, երգիչը որոշեց էլ ավելի անկանխատեսելի լինել:
Արցախում բնակվող նրա երկրպագուները կարող են արդեն օրերը հաշվել մինչև հոկտեմբեր. հենց այս ամսին էլ կկայանան Սարգիս Ավետիսյանի հյուրախաղերը Արցախի մի քանի քաղաքներում:
Սա կլինի նրա երկրորդ այցելությունը Արցախ աշխատանքային նպատակներով: Դեռ 2008թ. նա մասնակցեց այնտեղ կազմակերպված “Ընծա” փառատոնին:
Նախնական տվյալներով, Ավետիսյանը կայցելի Ստեփանակերտ և Հադրութ: Այլ քաղաքներ այցելելու հնարավորությունը որոշ չափով, իհարկե, կախված կլինի երկրպագուների ակտիվությունից:
Դե ինչ աղջիկնե՛ր, այսպիսի հնարավորությունն ամեն օր չի թակի ձեր դուռը: Ժամանակն է ցույց տալ, թե ինչպես է Արցախը դիմավորում արցախցիներին:
Նյութը պատրաստեց` Լարիսա Ասլանյանը
Շնորհակալություն ենք հայտում haytniner.am կայքին,նյութը պատրաստելու համար:
ժողովրդից մեկն էլ ես եմ
Սարգիս Ավետիսյան
1.Որքան ժամանակ է,որ զբաղվում եք երգարվեստով?
-<<Ոսկե քնար>> նախագծին մասնակցել եմ 2008-ին և ստացել <<Տարվա հայտնություն>> մրցանակը,այնուհետև հանդես եմ եկել Արցախում կազմակերպված <<Ընծա>> փառատոնին:Ասեմ,որ ունեմ յոթամյա երաժշտական կրթություն:
2.Ձեզ ճանաչում է բերել <<Ով է>> տեսահոլովակը.դա ձեր առաջին տեսահոլովակն էր?
-Այո:Ի սկզբանե երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու նպատակ չի եղել,բայց քանի որ երգը սիրվեց,որոշեցինք նկարահանել տեսահոլովակ:Երգը գրվել է <<Դուետրո>> ստուդիայի կողմից.երաժշտությունը Էդգար Ալեքսանյանինն ու Հարություն Հարությունյանինն է,խոսքերի հեղինակը Էդգար Արշակյանն է:Իսկ տեսահոլովակը երգն ավելի ճանաչված դարձրեց և ինձ հաջողություն բերեց:
3.Արդյոք այդ ճանաչումը ձեզ չի փոխել?
-Կարծում եմ`ոչ:Անկեղծ ասած,շրջապատումս ևս մտավախություն կար,որ ես կարող եմ փոխվել,քանի որ բավականին երկար ժամանակ այդ տեսահոլովակը պտտվում էր հեռուստաալիքներով:Ինչ խոսք,ոչ ոք ապահովագրված չէ աստղային հիվանդությունից:Փառք Աստծո,այդ հիվանդությամբ դեռևս չեմ տառապում և կարծում եմ`չեմ էլ տառապի,որի համար ես ինձ երջանիկ մարդ եմ համարում:
4.Երբեք որև հեռուստաընկերության հետ խնդիրներ չեք ունեցել:Որն է գաղտնիքը?
-Աշխատանքովս ես անձամբ եմ զբաղվում:Քանի որ երգիչը դու ես,պետք է շահագրգռված լինես,որ քո տեսահոլովակը պտտվի հեռոըստաեթերում:Կարծում եմ,որ ինչ-քր մեկը չպետք է զանգահարի քո անունից և տեսահոլովակը ներկայացնի:Անձամբ ես եմ տանում տեսահոլովակները,և ինձ դեռևս որևէ հեռուստաընկերություն չի մերժել,ինչի համար երախտապարտ եմ նրանց:
5.Քանի երգ ունեք?
-Դրանք դեռևս 7-ն են,իսկ տեսահոլովակները`3-ը:
6. 3-ն էլ հաջողված են:Միայնակ եք աշխատում,թե մարդիկ կան,որ ձեզ աջակցում են?
-Ունեմ երաժշտական պրոդյուսեր`<<Դուետրո>> խումբը` ի դեմս Էդգար Ալեքսանյանի,Հարություն Հարությունյանի,տեսահոլովակները նկարահանում է Արամայիս Հայրապետյանը:Այս թիմն է որոշում,թե որ երգի հիման վրա է պետք նկարահանել տեսահոլովակ:Աշխատում ենք միասին և բոլոր որոշումները միասին ենք ներկայացնում:Իմ պրոդյուսերը միայն երաժշտական գծով է,չկա այնպիսի մեկը,որ փողային ներդրում անի իմ աշխատանքների համար:Հայաստանում կա ընդամենը 3 պրոդյուսեր.անուններ չեմ նշի:
7.Հարսանեկան միջոցառումներին երգում եք?
-Եթե կլորիկ գումար են առաջարկում,իհարկե երգում եմ:
8.Ինչ արժե Սարգիս Ավետիսյանի մեկ կատարումը?
-Անգին է (կատակ):Ավելի լուրջ`հստակ գումար չկա,քանի որ փոխհամաձայնության ենք գալիս:
9.Հաճախ ձեզ կարելի է հանդիպել երևանյան փողոցներում,մինչդեռ կան շոու-բեզնեսի ներկայացուցիչներ,ովքեր խուսափում են մարդաշատ վայրերից:Ինչով է դա պայմանավորված?
-Շատերն ասում են,որ փողոցում նրանց անհանգստացնում են:Իմ կարծիքով,երգիչը պետք է աշխատի ժողովրդի համար:Եթե ժողովուրդը չլինի,չսիրի երգդ,ապա ոչ եթերում կմնաս,ոչ էլ քո օգտին կքվեարկեն:Այդ ժողովրդից մեկն էլ ես եմ...Մարդիկ զբաղվում են շինարարությամբ,բիզնեսով,իսկ ես երգում եմ:
10.Կա քաղաքում այնպիսի մի վայր,որ թե ուրախ և թե տխուր պահերին լինում եք?
-Կոնկրետ վայր չկա,պարզապես մեր քաղաքն եմ շատ սիրում:Տխուր պահերին տանից դուրս չեմ գալիս,բայց,փառք Աստծո,կողքիս կան այնպիսի մարդիկ,որ ես գրեթե չեմ տխրում:
11.Աշխատում եք քաղաքի որևէ ակումբում և արդյոք ձեր վաստակով եք ապրում?
-Ոչ,ծնողներս են օգնում:Իմ հովանավորները նրանք են:Թեպետ աշխատավարձս բավականացնում է,որ ես նորմալ ապրեմ:
12.Երգիչ լինելը և մասնագիտություն է,և աշխատանք?
-Այո,քանի որ ինձ չեմ պատկերացնում առանց երգի:Երգն ինձ համար հոբբի չէ,այլ կոնկրետ մասնագիտություն,աշխատանք,որով կարողանում եմ գումար վաստակել:Ամենակարևորը ես արվեստագետ եմ և փորձում եմ աշխատանքս ճիշտ մատուցել:
13.Որևէ այլ մասնագիտություն ձեռք բերելու մտադրություն ունեք?
-Ոչ:Եթե լինես պահանջված երգիչ ու կարողանաս վարկանիշդ բարձրացնել,ապա կկարողանաս ապրել բարեկեցիկ կյանքով:
14.Ում կարծիքի հետ եք հաշվի նստում?
-Ծնողներիս և երաժշտական պրոդյուսերներիս:Անում եմ հնարավորը,որ ծնողներս ու ընկերներս ինձանով հպարտանան:
15.Ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեցել եք?
-Ոչ,բայց եթե լիներ էլ,կմերժեի,քանի որ իմ կարծիքով,եթե երգիչը դառնում է դերասան,երգն արդեն մղվում է երկրորդական պլան:
16.Մեր շոու-բիզնեսից ընկերներ ունեք?
-Այո,շատ:Անուններ չեմ նշի:Գրեթե բոլորն էլ իմ ընկերներն են:
17.Ձեր ապագա պլանները?
-Արդեն հեռարձակվում է իմ նոր տեսահոլովակը և մտածում ենք զուգերգի մասին:Ես դեռ չէի ցանկանա զուգերգ երգել,բայց քանի որ երաժշտական պրոդյուսերներն են այդ հարցով զբաղվում,հնարավոր է,որ մինչև տարեվերջ այն թողարկեմ:
18.Ինչ երազանք ունեք?
-Իմ ամենամեծ երազանքն արդեն իրագործվել է. ես դարձել եմ ճանաչված երգիչ: Դեռևս չկա այնպիսի երազանք, որը երազանք մնացած լինի:
19.Սիրահարված եք?
-Ոչ: Դրա ժամանակ էլ կգա: Այժմ շատ զբաղված եմ և եթե սիրած աղջիկ ունենայի, նրան կնեղացնեի, քանի որ ավելի շատ աշխատանքով եմ տարված:
20.Ինչ բամբասանք եք լսել Ձեր մասին?
-Ասում են, որ Թումանյան փողոցում գտնվող <<Hearth Palace>> գեղեցկության սրահն իմն է, բայց իմը չէ:
21.Գուցե մի օր հայտնվեք Եվրոտեսիլի բեմում?
- Ես մրցույթներ տանել չեմ կարողանում, քանի որ լարվածություն չեմ սիրում: Երբ երգիչը լարված է, սկսում է չերգել: Նախընտրում եմ համերգները:
22. Ինչ կմաղթեք մեր ընթերցողին?
- Թող որ նրանք լսեն ճաշակով երաժշտություն և միշտ ոգեշնչեն երգիչներին:
Շատ շնորհակալություն <<Լույս և ստվեր>> ամսագրին այս հարցազրույցի համար:
ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՍԻՐՈ ՉԱՓԱԲԱԺԻՆԸ…
Վերջերս շոու բիզնեսի հորիզոններում զգացվում էր Սարգիս Ավետիսյանի պակասը, ով, ինչպես պարզեց Haytniner.am-ը, մեկնել էր հանգստի: Ճիշտ է, նա դեռ երկար ճանապարհ ունի իր առջև, բայց այն, որ կանացի սիրտ գրավելու գիտակներից է, անմերժելի փաստ է:Սակայն ինչպես ասում են, յուրաքանչյուր լռությունից հետո փոթորիկ է սպասվում: Երգչի փոթորիկը սպասվում է հոկտեմբերին. նա կներկայացնի նոր երգ և նոր տեսահոլովակ: Չնայած որ երգը այս անգամ ևս սիրո մասին է, այն իր պարային ռիթմով անտարբեր չի թողնի և ոչ մեկի: Ամենայն հավանականությամբ երգը կկոչվի “Սեր առաջին հայացքից:Երաժշտության հեղինակն է Ռուզաննա Անդրեասյանը, խոսքերինը` Գրիգոր Կյոկչյանը, իսկ գործիքավորումը կատարել է Սերգեյ Հովհաննիսյանը: Տեսահոլովակի մասին մանրամասներից միայն հայտնեց, որ կպարի Ամարաս պարային համույթի հետ:Վերջում, Սարգիս Ավետիսյանն իր երկրպագուներին կոչ արեց համբերատար լինել. ընդմիջումը երկար էր, բայց այն արդարացված է: Երգի և տեսահոլովակի մասին նոր տեղեկություններին սպասեք մեր կայքում շատ շուտով:
Հարցազրույց երգչուհի Ջուսի հետ.
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Անմիջականությունը,հումորը:
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-Բոլոր երգերն են լավը,առաջին նրա հիթը շատ տպավորիչ էր:
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Միանշանակ երգի:
4.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Նոր Ալիք:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Ինձ հետ:
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Լատինո:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի ոճում կցանկանաք նկարահանվի?
-Լատինո:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-100 %,նա ունի յուրահատուկ ձայնի տեմբր,ինչը կարևոր է արտիստի համար:
9.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-Թող նա մնա միշտ դրական,բարի և թող նրա մոտ իրականանան իր բոլոր երազանքները:Եվ թող ամուսնանա,սոված ենք:) :
Հարցազրույց Սարգիս Ավետիսյանի լավ ընկեր,երգչուհի Նարե Գրիգորյանի հետ.
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Բարությունը,անկեղծ ժպիտը:
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-<<Կես կատակ,կես լուրջ>>,<<Ով է>>:
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Սարգիսին այլ բնագավառում տեսնելը մի փոքր դժվար է,բայց փորձեմ երևակայել:Երևի թե դերասան:
4.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Նոր Ալիք:Դե,կարծում եմ շատերի նպատակն է նաև Եվրոտեսիլը:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Ինձ հետ:
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Ալտերնատիվ ռոք:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի ոճում կցանկանաք նկարահանվի?
-Մեր ապագա դուետի:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Կարծում եմ.այո,բայց բոլորս էլ պետք է միշտ աշխատենք,որպեսզի հասնենք կատարելության.անկախ այն բնագավառից,որում աշխատում ենք:
9.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-Սաք ջան միշտ առաջ.դեպի նոր հաջողություններ,բեմեր,տեսահոլովակներ,երգեր և լավ ընկերներ.ինչպիսին ես եմ:
Հարցազրույց Էդգար Ալեքսանյանի հետ,ով հանդիսանում է Սարգիս Ավետիսյանի պրոդյուսերը.
1.Դուք հանդիսանում եք Սարգիս Ավետիսյանի պրոդյուսերը և նրա երգերի մեծ մասի երաժշտության հեղինակը,արդյոք հեշտ է նրա հետ աշխատել?
-Այո,իհարկե հեշտ է:
2.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Չհաշված,որ մենք ընկերներ ենք,շատ արժեքներ են մտնում ընկերության մեջ:
3.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-Դե,քանի որ նրա երգացանկի մեծ մասը իմ երգերն են,դժվար է առանձնացնել մեկը մյուսից,բայց կարծում եմ <<Ով է>> ստեղծագործությունը կարելի է առանձնացնել:
4.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Չեմ մտածել այդ մասին,կարծում եմ,որ իր ընտրած ճանապարհը ճիշտ է:
5.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Ինչը,որ կազմակերպված լինի,մակարդակով և արդար:Կոնկրետ անուն չեմ նշի:
6.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Եթե նշեմ անուն,իմ կողմից կլինի առաջարկ:Այդ պատճառով չեմ նշի ոչ մեկին,միայն կցանկանամ,որ գեղեցիկ և անկեղծ դուետ լինի,ում հետ էլ,որ լինի:
7.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Չեմ ցանկանա,որ Սարգիսը մնա կոնկրետ մի ոճում:Այնուամենայնիվ ինչ ոճում էլ հանդես գա,պետք է լինի պրոֆեսիոնալ կատարում և մոտեցում:
8.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի ոճում կցանկանաք նկարահանվի?
-Եկշն:
9.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Դե,ունենալով բավականին իրեն լսող բանակ,կարծում եմ,որ այո:
10.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-Կցանկանամ,որ միշտ հաջողությունը լինի նրա ուղեկիցը:
Հարցազրույց Ռադիո Ջան ռադիոկայանի <<Անկա շոու>> ռադիոհաղորդման ռադիոհաղորդավարուհի Անկայի հետ.
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Առհասարակ չեմ սիրում բառեր շռայլել, սակայն պետք է նշեմ, որ Սարգիս
Ավետիսյան երգչի տեսակը ինքնին հետաքրքիր է հենց իր իսկ պահվածքի շնորհիվ:
Մաքսիմալ պոզիտիվ, ջերմ, ուրախ և շշմելու չափ աշխատասեր մարդ, երգիչ, ով չի
երգում երգելու համար. այլ մեծ սիրով և պարտասխանատվությամբ է վերաբերվում
իր աշխատանքին: Հենց սա եմ գնահատում իր մեջ :
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-<<Կես կատակ,կես լուրջ>>:
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Ճիշտ է,կյանքը շրջադարձներով լի է և անկանխատեսելի,սակայն կլինեմ անկեղծ:Կցանկանամ,որ այս տեսակի երգիչը հենց այս բնագավառում ապրի,ստեղծագործի և ունենա հաղթանակներ,քանի որ կյանքում ամեն մարդկային էակ ծնված է մի առաքելության համար :Ես կարծում եմ,որ նա գտել է իրենը և մաղթում եմ անկախ դշվարություններից միշտ
մնալ հենց այս ոլորտում,չէ որ այստեղ երկրպագուների մի հոծ բանակ սիրում և գնահատում է իրեն:
4.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Ես` որպես ռադիոոլորտի ներկայացուցիչ,միշտ <<Անկա շոու>>-ի շրջանակներում մաղթում եմ մեր երգիչներին միայն հրաշալի բեմեր անկախ մրցույթներից:Ինձ համար կարևորը լավ պատրաստվելն է, և տա Աստված,որ մասնակցության դեպքում միշտ ունենանք հաղթանակներ,որը շատ եմ կարևորում:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Ադել Ալիսա Քիս:Առհասարակ ինձ համար հաճելի կլինի տեսնել միջազգային ճանաչում ունեցող երգիչների հետ համագործակցությունը, և հուսանք,որ օրերից մեկ օր մեր տաղանդաշատ արտիստներն էլ կհամագործակցեն և դուետներով հանդես կգան:
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Իմ կարծիքով կարող է ցանկացած ոճում հանդես գալ,քանի որ ըստ իս , ունի տեմբրային շարմ և յուրաքանչյուր երգին սիրով և հոգով է մոտենում:Ավելի ակտիվ կատարումներ եմ լսել,որ հետաքրքիր լուծումներով է ներկայացրել,իսկ հիմնականում իհարկե առեմբի -փոփ տարբերակով:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի ոճում կցանկանաք նկարահանվի?
-Ես ռեժիսորական արվեստին այնքան էլ լավ չեմ տիրապետում:Այդ իսկ պատճառով այդ հարցերի ճշգրիտ պատասխանները իրենց ճշգրիտ լուծումներով թող ներկայացնեն տվյալ ոլորտի անձինք,իսկ ես սիրով երգերը կներկայացնեմ ռադիոունկնդիրներին:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Ժամանակն ինքնին յուրաքանչյուր անձի հասունացնում և սանդղակից բարձրացնում է և այդպես շարունակ :Գնահատում եմ այն,որ իմ սիրելի ընկերը չի սահմանափակվում այն ամենով ,ինչը ձեռք է բերել այս տարիների ընթացքում,նա ավելիին է արժանի:
9.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-Կարող եմ անսահմանափակ բառեր ասել ,սակայն կմաղթեմ` անկախ բարձունքից,հաղթանակներից,մի կարևոր հատկություն.
-Սիրելի ու հարազատ ընկերս,ե'ղիր այնպիսին ինչպիսին, որ կաս:Հենց դա է քո հաղթանակը
առանց դիմակների և այլևայլությունների:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Անկա Սարիբեկյանին այսպիսի հրաշալի հարցազրույցի համար:Միակ հարցազրույցն է,որը տարբերվում է բոլոր հարցազրույցներց թե' բովանդակությամբ և, թե' իր ոճով:Եվս մեկ անգամ շնորհակալություն:
Հարցազրույց երգչուհի Էդիտա Հայրապետյանի հետ.
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Մարդկային և ընկերական հատկանիշները:
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-Սեր կամ պատրանք:
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Այն բնագավառում,որում հիմա է:Չնայած,գուցե այլ մասնագիտության մեջ էլ փայլի:
4.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Նոր Ալիք:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Ինձ հետ:
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Այն ոճում,որում հիմա է հանդես գալիս:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի ոճում կցանկանաք նկարահանվի?
-Այնպիսի երգի,ինչպիսին ինքը կցանկանա:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Ցանկացած մարդ ունի աճելու տեղ,բայց, ըստ ինձ,Սարգիսը հասունացել և կայացել է որպես երգիչ,կցանկանամ նրան տեսնել ավելի բարձրունքների հասած,և ավելի մեծ-մեծ բեմերում:
9.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-Միշտ մնա այպիսի լավ մարդ,մնացած բարեմաղթանքներս ինքը գիտի:
Հարցազրույց Սարգիս Ավետիսյանի լավ բարեկամ,նաև վոկալի մասնագետ Լիլիթ Բադալյանի հետ.
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Անկեղծությունն ու նվիրվածությունը:
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-Ով է:
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Միայն արվեստի բնագավառում:
4.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Նոր Ալիք:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Սիլվա Հակոբյանի:
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Իր այժմյան ոճը շատ ճիշտ ընտրված է,թող միշտ մնա իր ոճում:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի ոճում կցանկանաք նկարահանվի?
-Պարային,ռիթմիկ:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Միանշանակ այո:
9.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-Մեծ բեմեր,նորանոր հաջողություններև միշտ մնա այդքան հումորով և լավ ընկեր:
Հարցազրույց երգիչ Սարգիս Առաքելյանի հետ.
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Լավ մարդ լինելը,աշխատասիրությունը:
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-Ով է,Արցախ:
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Միայն երաժշտական:
4.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Չեմ կարող ասել,բայց այն,որ Սարգիսը մրցութային երգիչ է,դա հաստատ:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Երևի Սիլվա Հակոբյանի:
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Հենց այն ոճում,որում ստեղծագործում է,իր յուրօրինակ ոճը հենց դա է,այդպես եմ կարծում:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի ոճում կցանկանաք նկարահանվի?
-Ինձ թվում է,որ դա արդեն ռեժիսորի աշխատանքն է:Ես`ինքս էլ իմ տեսահոլովակներին չեմ խառնվում,ռեժիսորն ինքն է որոշում,թե ինչ պետք է նկարահանի:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Իհարկե:
9.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-Միշտ երկրպագուների անսպառ բանակ,սեր ,շատ լավ երգեր և ծափահարություններ:
Շնորհակալություն STARSLIFE.AM-ի տնօրեն Արմեն Սերոբյանին,որ չմերժեց և տեղադրեց այս հարցազրույցը YOUTUBE- ում:
Հարցազրույց երգչուհի Էլլա Տարունցի հետ.
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Առողջ ձգտումները,տաղանդը,ի դեպ շատ յուրահատուկ ընկերասիրությունը,լավատեսությունը,ուտեմ ես էդ գժուկիս,ես իրեն ահավոր եմ սիրում:
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-Բոլոր երգերը լավն են:
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Որտեղ կուզենա,թող հաջողակ լինի:
4.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Բոլոր,միայն հաղթողի կարգավիճակում:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Ինձ հետ`հաստատ:Մյուսներին թող ինքը որոշի:
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Ռոմանսային:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի ոճում կցանկանաք նկարահանվի?
-Ավելի պարային:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Իհարկե:
9.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-Սաքուլ ջան հաջողակ լինես,միշտ քեզ հետ եմ:
Հարցազրույց Ամարաս պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանի հետ
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Պարզությունն ու համեստությունը:Բարի,դրական,լավ մարդ լինելը:
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-Բոլոր երգերը:
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Դժվարանում եմ ասել,իմ կարծիքով իր տեղում:Հենց բեմում իր պես տաղանդավոր մարդը պետք է միշտ ստեղծագործի:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Ում հետ,որ ինքը ճիշտ գտնի:Կարծում եմ շատ հետաքրքիր կստացվի Սիլվա Հակոբյան և Սարգիս:
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Հենց իր ոճում:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի ոճում կցանկանաք նկարահանվի?
-Մեր հայ ժողովրդի շատ սիրելի ոճում,6/8 տարբերակում:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Բավականաչափ հասունացել է և ամեն օր աշխատելով էլ ավելի է հասունանում իր պես աշխատասեր երգիչը:
9.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-Կանաչ ճանապարհ իր երգարվեստում,շատ մեծ բեմեր եմ ցանկանում իրեն,և էող միշտ իմանա մենք իր կողքին ենք:
ԱՅՍ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ:ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԵՆՔ ՓՈՐՁԵՑԻՆՔ ԻՄԱՆԱԼ,ԹԵ ԻՆՉՊԻՍԻՆ Է ԵՂԵԼ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ:
Հարցազրույց Սարգիս Ավետիսյանի համադասարանցի Օֆելյա Մարտիրոսյանի հետ.
1.Մի քանի բառով նկարագրեք,թե ինչպիսին է եղել Սարգիս Ավետիսյանը դպրոցական տարիներին?
-Դե ահավոր կատակասեր,մեր դասարանի մեծ հումորիստներ և ոչ միայն դասարանի,այլ ամբողջ դպրոցի :Սովորելու առումով,պիտի ասեմ,որ չէր սիրում սովորել,նույնիսկ ինքն էլ է այդ ասում:
2.Ինչպիսին էր Սարգիսի մասնակցությունը դպրոցում անցկացվող միջոցառումներում:
-Դպրոցական ոչ մի միջոցառում չէր անցնում առանց Սարգիսի երգի և հումորային ժանրի:
3.Կարող եք հիշել,թե որն էր Սարգիսի ամենասիրած առարկան?
-Բարդ հարց էր:Եթե անկեղծ,չեմ հիշում:Դա երեվի ինքն ավելի լավ իմանա:
4.Դուք նշեցիք,որ ոչ մի միջոցառում չէր անցնում առանց Սարգիսի:Այդ ժամանակ ինչ ոճում էր երգում Սարգիսը?Այժմյան ոճում,թե այլ?
-Այդ ժամանակ երգում էր այն ինչ նախատեսված էր միջոցառման համար:Հատուկ բան չէր երգում:
5.Մի անգամ,երբ հարցրի Սարգիս Ավետիսյանին,եթե երգիչ չլիներ,ինչ կցանկանար դառնալ?Պատասխանեց.նկարիչ:Այդ տարիներին սիրում էր նա զբաղվել նկարչությամբ?
-Դե,եթե խոսքը գնում է դպրոցում նկարչության դասերին,ապա նկարում էր,իսկ թե ինքն իր համար,բոլորից առանձին նկարել է,թե ոչ,չեմ իմանում:Չէ որ այդ տարիքում ամեն մեկն իր թաքուն անկյունն է ուզում ունենալ:
6.Կպատմեք որևէ բան,որը կատարվել է նրա հետ,և,որը շատ լավ հիշում եք?
-Միայն մի բան եմ վառ հիշում,որ դասամիջոցներին երգում եր և մի անգամ էլ նույնիսկ հայոց լեզվի ժամին դասի փոխարեն երգել է և գնահատվել մի ուսուցչուհու կողմից,ով շատ խիստ էր և անտեղի գնահատականներ չէր դնում:
7.Ուսուցչուհին էր ասել,որ երգի?
-Այո,ինչքան հիշում եմ 5-րդ դասարան էինք:Այդ ժամանակ Նատալյա Օրեյրոն ակտուալ էր,իր երգերից էր երգում:
8.Այդ ժամանակ Սարգիսի կատարմամբ կար մի առանձնահատուկ երգ,որ բոլորն ամենաշատն էին սիրում լսել Սարգիսի կատարմամբ:
-Ոչ,չեմ հիշում այդպիսի բան:<<Ով հայոց մայրեր>>-ն էր շատ լավ երգում:
9.Այդ ժամանակ դպրոցում եղել են մրցույթներ,որին մասնակցել է?
-Երաժշտական?Ոչ,մեր դպրոցում միայն ինքն էր երգում:
10.Այդ ժամանակ սպասում էիք այսպիսի հաջողությունների?
-Ոչ,չէինք էլ մտածում ,որ կգա մի ժամանակ և մենք այսքան կուրախանայինք Սաքի համար:Հպարտանում եմ,որ Սաքի նման լավ մարդու հետ եմ սովորել:
11.Նրա երգացանկից որ երգն եք ամենաշատը սիրում:
-Երևի թե բոլորն էլ,իսկ ավելի շատ <<Հորինել եմ>>(<<Սիրո հեքիաթ>>):
12.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին.
-Վայ:Ցանկանում եմ Սաքիս մեծ բեմեր,միջազգային ճանաչում և շատ իրեն սիրող երկրպագուներ:
Հարցազրույց երգչուհի Գաբի Գալոյանի հետ.
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Գաղտնապահույթունը:
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-Բոլորը:
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Հումորային որևէ նախագծի մեջ:
4.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Նոր Ալիք:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Նենսիի:
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Հենց իր ոճում:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի ոճում կցանկանաք նկարահանվի?
-Նրա նոր երգի:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Այո,բայց բոլորս էլ աշխատելու տեղ ունենք:
9.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-Իրեն ցանկանում եմ բուռն ստեղծագործական կյանք,հաջողակ թող լինի , այդպես էլ կա:Եվ միշտ իրեն սիրող մարդիկ կողքին լինեն,որովհետև ինքը դա գնահատում է ու արժանի է ամենալավին :Սաք ջան Աստվածքեզ միշտ պահապան:
Հարցազրույց Սարգիս Ավետիսյանի հետ.
1.Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց:
Դե սովորել եմ, Նոր Հաճնի երաժշտական դպրոցում յոթ տարի հետո ընդունվել եմ երգի պետական թատրոնին կից ստուդիան երեք տարի այնտեղ եմ սովորել միառժամանակ սովորում էի նաև Մշակույթի պետական քոլեջում 2007 թվականին մասնակցել եմ Դո Ռե Մի մրցույթին, 2008 թվականին մասնակցել եմ Արցախում կայանալիք ԸՏԱ 2008 ին, հետո կրկին 2008 ին մասնակցել եմ Ռադիո Վանի կազմակերպած «Ոսկե քնար» նախագծին այնտեղ ստանալով տարվա հայտնություն մրցանակը " Իմ առաջի երգով, որը ինձ համար գրել էին ռետրո դուետ խումբը, որոնք արդեն ունեն ձայնագրման ստուդիա որոնքել հանդիսանում են իմ երաժշտական պրոդյուսրները՝ Էդգար Ալեքսանյան, Հարություն Հարությունյան”: 2010 թվականին նկարահանեցի իմ առաջի տեսահոլովակը Ով է երգի հիման վրա, որի թե երգի թե գործիքավորման հեղինակը Դուետրո ստուդիան էր , Խոսքերը՝ Էդգար Արշակյանինը , Տեսահոլովակը նկարահանեց Արամայիս Հայրապետյանը, այս երգը իմ այցեքարտն էր 2011 ին Դուետրո ստուդիաի կողմից գրվեց "Կես կատակ կես լուրջ” երգը, խոսքերը՝ Գրիգոր Կյոքչյանի, Տեսահոլովակը՝ Արամայիս Հայրապետյան այս երգն էլ ունեցավ հաջողություն 2011 իննկարահանեցի իմ նոր տեսահոլովակը «Սեր կամ պատրանք» Երաժշության հեղինակ՝ Դուետրո ստուդիա՝ Էդգար Ալեքսանյան, Հարություն Հարությունյան. Խոսք՝ Արտակ Մարտիրոսյան, Տեսահոլովակի ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան հիմա սպասում եմ տեսնեմ թե այս աշխատանքը ինչ հաջողություն կունենա:
2.Ինչպե՞ս եք փորձում օգնել նոր սերնդին, լինելով նոր սերնդից:
Չգիտեմ ինչքանով եմ օգնում, բայց ամենակարևոորը, որ իմ հետ աշխատելով պրոֆեսիոնալ թիմ կարողանում եմ ներկայացնել ճաշակով երաժշտություն:
3. Ի՞նչ երազանքներ ունեք :
Իմ երազանքներից մեկը արդեն կամաց-կամաց կատարվում է:)))))))))))))
Եթե չլիներ երգը և երաժշտությունը, Ի՞նչ կընտրեիք:
Հայրիկիս կօգնեի սանտոխնիկայով կզբաղվեի
5. Ինչ-որ տեղ երգու՞մ եք, թ՞ե հրավերով է միայն:
Ակումբում եմ աշխատում, բայց հրավերներել են հաճախ լինում:
6. Իրականում ունեք բազմաթիվ տեսահոլովակներ, ո՞ր տեսահոլովակն է Ձեր համար ամենասիրելին:
Ունեմ 3 տեսահոլովակ, ամենասիրելին «Ով է» երգի տեսահոլովակն է ինձ համար:
Դե «Սեր կամ պատրանք» երգից հետո երկրպագուներիս համար սպասվում է նոր երգ, որը կլինի աշնանը:
8. Ձեր ներկայիս երգի ոճի և երգերի բովանդակության մեջ արմատական փոփոխություններ լինելո՞ւ են:
Այո լինելու են:
9. Ո՞ր հայտնի երգիչը կամ երգչուհին է Ձեզ ոգեշնչում:
Սիրելով շատ երաժշտություն, բոլոր երգերից էլ ոգեշնչվում եմ:
10. Ի՞նչ փոփոխություններ կուզենայիք տեսնել ներկայիս հայ երգարվեստում:
Չեմ կարող ասել իմ կարծիքով ամեն ինչ իր հունով գնում է:
Հարցազրույց Արամայիս Հայրապետյանի հետ,ով հանդիսանում է Սարգիս Ավետիսյանի տեսահոլովակների ռեժիսորը.
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Մարդուն գնահատելը:
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-Իմ սիրած երգը չի պատրաստվել,դեռ պատրաստ չի:
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Արդեն կա:
4.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Ճիշտնասած չէի ցանկանա տեսնել,ինքն ավելի լավ է դառնա մեծ երգիչ:Այդպիսի բաները լուրջ չեմ ընդունում:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Չեմ մտածել դրա մասին,երևի ոչ մեկի հետ:
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Փոփ,ռոք միայն:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի ոճում կցանկանաք նկարահանվի?
-Այն երգի,որը դեռ չի պատրաստվել:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Ինչքան կայանաս և հասունանաս,այնքան տեղ ունես հասունանալու:
9.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-Առողջ և դուխով :) :
Հարցազրույց Սարգիս Ավետիսյանի լավ բարեկամ,նաև սկսնակ երգչուհի Օկսանա Բաղդասարյանի հետ.
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Իր անկեղծությունը և իր նման տարբերվող տեսակի մարդ չեմ ճանաչում:
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-Սեր կամ պատրանք:
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Բացի լավ երգիչ լինելուց,ինձ համար լավ դերասան է:
4.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Ոչ մի,որովհետև մրցույթ ասվածը ինձ համար գոյություն չունի:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Այս հարցին անկեղծ չեմ կարող պատասխանել:
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Այն ոճում,որում այժմ հանդես է գալիս:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի ոճում կցանկանաք նկարահանվի?
-Քանի որ ես գիտեմ ինչ երգի հիման վրա է լինելեւ այս հարցին չեմ կարող պատասխանել:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Այո,բավականաչափ:
9.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-Մեծ հաջողություններ երգարվեստի ասպարեզում:
Հարցազրույց երգչուհի Սիդնի Գրիգորյանի հետ.
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Անկեղծությունը,բարի հոգին:
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-Սեր կամ պատրանք:
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Այս բնագավառը,որում նա գործում է իսկը նրա համար է:
4.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Օրինակ <<American Music Awards>> և ոչ միայն,ամենալավ բեմերում:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Սիլվա Հակոբյանի հետ:
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Չգիտեմ,ինձ թվում է այս ոճը,որում նա ներկայանում է,նրան շատ է սազում.ջինսեր,վերնաշապիկներ,սպորտային կոշիկներ:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի ոճում կցանկանաք նկարահանվի?
-Ինձ թվում է հետաքրքիր կլիներ տեսնել Սարգիսին անգլերեն լեզվով երգելիս:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Նա իմ կարծիքով բավական առաջ է գնացել և լավ գործունեություն է վարում,իսկ ինչ վերաբերում է հասունանալուն և կայանալուն,ինձ թվում է մարդիկ նույնիսկ 50-60 տարիքում տեղ ունեն հասունանալու,կայանալու և որևէ բան սովորելու:
9.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-Ավելի լավ և բարձր բեմեր,երջանկություն,առողջություն,բոլոր նպատակների և երազանքների իրականացում:
Հարցազրույց երգչուհի Մագա Հովհաննիսյանի հետ.
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Իր անկեղծությունը:
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-Սեր կամ պատրանք:
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Այն բնագավառում,որում հիմա է:
4.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Կցանկանայի տեսնել բոլոր լավագույն մրցույթներում և առաջին տեղերում:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Դե,քանի որ իր սիրած երգչուհին Սիլվա Հակոբյանն է,նրա հետ էլ կցանկանամ տեսնել զուգերգով:
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Կցանկանայի լսել ժողովրդական երգ նրա կատարմամբ,կարծում եմ շատ լավ կստացվի:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի վոճում կցանկանաք նկարահանվի?
-ՈՒրախ,ինչպիսին նա է:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Դեռ չեմ կարծում,որ հիմա տեսնում ենք վերջնական Սարգիսին,նա դեռ շատ է մեզ զարմացնելու և սիրել տալու իրեն:
9.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-Ես նրան շատ եմ սիրում ,ինքը շատ լավ մարդ է :Լիքը հաջողություններ,մեծ բեմեր ու լիքը լավ երգեր եմ ցանկանում:
Հարցազրույց երգիչ Աղասի Մխիթարյանի հետ.
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Շատ լավ մարդ լինելը:
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-Ով է:
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Արվեստի:
4.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Նոր ալիք կամ Եվրատեսիլ:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Երևի Ռուզիկի հետ:
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Միայն իր ոճում:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի վոճում կցանկանաք նկարահանվի?
-Դանդաղ,սիրային:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Քանի որ ժողովուրդը ճանաչում և սիրում է,կարելի է համարել կայացած:
9.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-Ցանկանում եմ նորանոր հաջողություններ և մեծ բեմեր:
Հարցազրույց երգչուհի Անահիտ Սահակյանի հետ.
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?-
-Պարզությունը,համեստությունը,բարությունը:
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-Սեր կամ պատրանք:
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Արհեստում:
4.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Եվրատեսիլում:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Կամրան-Հուման եղբայրների հետ (Պարսիկներ են և Սարգիսի ոճում էլ երգում են):
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Հետաքրքիր կլիներ տեսնել ջազում:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի վոճում կցանկանաք նկարահանվի?
-Կցանկանամ ոճը նույնը լինի,բայց երգը լինի ուրախ և մինորային լադերով:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Բավականին կայացաց է,բայց կայանալու և աճելու համար երբեք սահմանված ժամանակ չկա:
9.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-Թող կյանքում թանկ արժեքները չկորցնի,միշտ օրհնված և շնորհքով լինի,ինչ նպատակ ունի թող հասնի:
Սարգիս Ավետիսյանի Նոր Տեսահոլովակը` Այս Անգամ Դուետի Տեսքով

Սարգիս Ավետիսյանը հանդիսատեսի դատին է հանձնում իր հերթական տեսահոլովակը: Երգը կոչվում է “ՄԻ ՔԻՉ”: Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, գործիքավորումը` Էդգար Ալեքսանյանի /Դուետրո ստուդիա /: Սարգիսը, ով միշտ ներկայացել է բալլադային ոճում, այս անգամ կատարում է ավելի ուրախ, ռիթմիկ երգ, բայց զուգերգի տեսքով:
- Դուետ երգելու առաջարկը ստացա Անահիտ Սահակյանի կողմից: Իմ երաժշտական պրոդյուսեր Էդգար Ալեքսանյանի հետ քննարկելուց հետո որոշեցի համաձայնվել:
Քո դատին ենք հանձնում վառ գույներով լեցուն և բարձր տրամադրություն հաղորդող այս տեսահոլովակը, որի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը:
Հարցազրույց երգչուհի Անահիտ Շահբազյանի հետ.
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Մարդու մեջ միշտ հոգին եմ գնահատում:
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-Բոլորն էլ շատ եմ սիրում:
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Հումորային <<Talk show>>-ի հաղորդավար:
4.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Ոչ մի:Ինձ թվում է Սարգիսը մրցույթներ չի սիրում,նա համերգային լավ երգիչ է:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-Դավիդ Բիզբալ:
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Շատ լավն է ամեն բան,ինչ ինքն է անում դա հաստատ իրենն է:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի վոճում կցանկանաք նկարահանվի?
-Սարգիսն ամեն բան ճաշակով է անում,ինչ էլ անի,ուրախ կլինեմ:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Դեռ ոչ կարծում եմ,որովհետև նա շատ աճելու տեղ ունի ու վստահ եմ,որ իր մոտ դեռ շատ լավ է ստացվելու:
9.Բարեմաղթանքներ Սարգիս Ավետիսյանին:
-ՈՒզում եմմիշտ երջանիկ տեսնեմ նրան և շատ հաջողություններով լեցուն:
Հարցազրույց <<Օրը ցերեկով>> հաղորդման հեղինակ և հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի հետ.
1.Սարգիս Ավետիսյանի մեջ ինչն եք հատկապես գնահատում?
-Հասարակ,մարդկային,ամենալավ հատկություններով օժտված լինելը:
2.Նրա երգացանկից ձեր կողմից ամենասիրված երգը?
-<<Արցախ>>,<<Կես կատակ.կես լուրջ>>
3.Ինչ բնագավառում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Չեմ պատկերացնում:
4.Ինչպիսի Միջազգային Մրցույթներում կցանկանայիք տեսնել Սարգիսին?
-Բացի Եվրատեսիլից,ամենուրեք:
5.Որ երգչի կամ երգչուհու հետ կցանկանաք զուգերգով տեսնել Սարգիսին?
-ՈՒմ հետ ինքը ցանկանա:
6.Ինչպիսի ոճում ամենաշատը կցանկանաք տեսնել նրան?
-Հենց իր ոճում:
7.Հաջորդ տեսահոլովակը ինչպիսի վոճում կցանկանաք նկարահանվի?
-Արցախի հիման վրա:
8.Արդյոք Սարգիսը բավականաչափ հասունացել և կայացել է որպես երգիչ?
-Չեմ սիրում կայանալ բառը:Ով իրեն համարում է կայացած գոյություն չունի ինձ համար:Ինքն ունի արդեն իր լսարանը,ճաշակը և սիրվել է:
9.Բարեմաղթանքները Սարգիս Ավետիսյանին:
-ՈՒզում եմ,որ իմ փոքր եղբայրը երբեք չկորցնի սիրելու և սիրվելու զգացողությունը,բազում հաղթանակներ և մեծ լսարան:
1) Պատմեք մի փոքր ձեր մասին?
-Երգել եմ 10 տարեկանից, ավարտել եմ Նոր Հաճնի յոթամյա երաժշտական դպրոցը:Հետո ընդունվել եմ Երգի պետական թատրոն, 3 տարի սովորել եմ,միևնույն ժամանակ սովորել եմ մշակույթի պետական քոլեջում: Մասնակցել եմ
<<Դո Ռե Մի>> մրցույթ-փառատոնին: 2008-ին մասնակցել եմ Արցախում կայացած
<<Ընծա >>մրցույթ-փառատոնին: Հետո մասնակցել եմ <<Ռադիո Վան>>-ի կազմակերպած
<<Ոսկե քնար >> մրցույթին, ստացել եմ <<Տարվա հայտնություն >>մրցանակը:
2)Ինչպես որոշեցիք դառնալ երգիչ,եվ քանի տարեկանից եք
երգում?
-Այս հարցին Սարգիս Ավետիսյանը միանգամից պատասխանել է 1-ին հարցում:
3) Ինչպես եք վերաբերվում այն խոսակցություններին որոնք
գցում են երգչի պատիվը?
-Ճիշտնասած ես չեմ լսել, որ երգիչների պատվին որևէ բան ասեն, իսկ ով ասում է որևէ բան, հաստատ թաքուն նույն երգչի երգը լսում է:
4) Ապագա պլաններում ինչպիսի ծրագրեր կան մենահամերգ լինելու է?
-Ապագա պլաններում մենահամերգ դեռ չկա բայց կա նոր երգ և տեսահոլովակ:
5) Վերջերս եթերներում է հայտնվել ձեր նոր ''Մի քիչ'' երգի
հիման վրա նկարահանված տեսահոլովակը,պատմեք մի
փոքր երգի աշխատանքների մասին?
-Երգի առաջարկը Անահիտ Սահակյանի թիմի կողմից էր:Երգի հեղինակն է Վահրամ Պետրոսյանը,գործիքավորումը եվ ձայնագրումը Duetro studio,Էդգար Ալեքսանյան:
6) Ինչն Է ամենից շատ ոգեշնչում ձեզ ձեր գործում?
-Իմ գործում ինձ ոգեշնչում են իմ երկրպագուները եվ իմ ընկերները:
7) Անցնենք ձեր ''facebook''-ի էջին. Շատ ժամանակ էք անցկացնու մ ձեր էջում? Ակտիվ են ''երկրպագուները'' ձեր էջում?
-Ճիշտնասած հաճախ եմ լինում սոցիալական կայքերում:Երևի ակտիվ են:
8) Ձեր սիրտն ազատ է ?
-Իմ սիրտը ազատ է:
9) Ինչ կմաղթեք ձեր երկրպագուներին?
-Իմ երկրպագուներին շատ-շատ եմ սիրում,եթե նրանք չլինեին,ում համար պետք է երգեի:ՈՒզում եմ ասեմ,որ հուսախափ չենք անի իմ թիմի հետ միասին և միշտ կլսեն ճաշակով և լավ երաժտություն իմ կողմից:
Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740
ОтветитьУдалить