LYRICS


Երգերի Խոսքեր



Սեր առաջին հայացքից




Առաջին անգամ,երբ քեզ տեսա ես հիացա,
Իմ կյանքի ճամփան դեռ փոխելու ես, հասկացա,
Նայելով քո աչքերին թուխ`ես մի պահ չդիմացա,
Բայց որ իմն ես լինելու դու,նույն պահին ես իմացա:

Կրկներգ-Հանդիպել եմ իմ կյանքում ես սիրունիկ մի աղջկա
Ու պահել եմ իմ սրտում և ուրիշին էլ տեղ չկա,
Չեմ սիրել քեզնից բացի ոչ ոքի ես ,հասկացիր
Գտա քեզ ու հավատացի,որ կա սեր առաջին հայացքից:

Իմ հոգին դատարկ է,չեմ տեսել քեզ երեք օր,
Կգժվեմ,եթե քեզ չգրկեմ այս երեկո,
Անընդհատ դու իմ մտքում ես  թե քնած և, թե արթուն
Ու գիտեմ,որ մտածում ես իմ մասին  ինձնից թաքուն:

Կրկներգ-Հանդիպել եմ իմ կյանքում ես սիրունիկ մի աղջկա
Ու պահել եմ իմ սրտում և ուրիշին էլ տեղ չկա,
Չեմ սիրել քեզնից բացի ոչ ոքի ես ,հասկացիր
Գտա քեզ ու հավատացի,որ կա սեր առաջին հայացքից:
















“N show ակումբի հիմնը”



Երբ մութ երեկոն է մոտենում,
Մենք Ձեզ ենք միշտ սպասում,
Երբ աստղերն են լուռ բոցավառվում,
Հրաշքն է Ձեզ կանչում…
Մենք խինդ ու ծիծաղ, տոն ենք արարում,
Ժպիտներ, հույզեր, լիցքեր բազում…
Թող այս գիշեր կյանքդ երազ դառնա
Եվ այն հավերժանա…

Կրկներգ /2 անգամ/

N show ակումբ - քո ջերմ հուշերը, /քո տաք ռիթմերը/
N show ակումբ – քո վառ գույները,
N show ակումբ – երգերը մեր
Մենք Ձեզ ենք նվիրում…

Երբ տխուր ես և կամ միայնակ,
Թախիծն է քեզ պատում,
Ու աստղերը քեզ նորից հուշում
Մեզ մոտ են ուղեկցում…
Մենք վառ լույսերով այս բեմում կանգնած
Քեզ ենք միշտ այստեղ ջերմ ողջունում…
Թող որ հավետ պահն այս անվերջ մնա
Ակումբը տուն դառնա…

Կրկներգ /2 անգամ/

N show ակումբ - քո ջերմ հուշերը, /քո տաք ռիթմերը/
N show ակումբ – քո վառ գույները,
N show ակումբ – երգերը մեր
Մենք Ձեզ ենք նվիրում…

Կրկներգ

N show ակումբ - քո ջերմ հուշերը,
N show ակումբ – քո վառ գույները,
N show ակումբ – շոուն այսօր
Մենք Ձեզ ենք նվիրում…













Մի քիչ


Նա երեկ ինձ հանկարծ գրկեց ու ասաց. 
-Հոգնել եմ ես քեզանից,- 
Ու մենակ եմ հիմա, իմ սերը չկա, 
Բոլորը ասում են ինձ. 
-Դիմացի՛ր մի քիչ, 
Իմացի՛ր, որ շատ շուտով պիտի փոխվի 
Ընթացքը քո կյանքի... 

(Ինձ ասում են) 

(ԿՐԿՆԵՐԳ)
 
-Դու մի քիչ-մի քիչ համբերի՛ր. 
Վաղը նոր օր կգա ու կբերի 
Քեզ համար անհամար ուրախ պահեր 
Ու պարեր անդադար: 

Մի քիչ-մի քիչ համբերի՛ր. 
Օրը նոր կգա ու կբերի 
Քեզ համար անհամար ուրախ պահեր 
Ու պարեր անդադար: 

Թե մի երեկո լույսն ու հույսը քո 
Քեզ լքել են անձայն-անտես, 
Դու մ'ի վհատվիր. 
Միշտ կողքին վատի լավը կա, 
Դու միայն այդպես դիմացի'ր մի քիչ, 
Իմացի՛ր, որ շատ շուտով պիտի փոխվի 
Ընթացքը քո կյանքի: 

(ԿՐԿՆԵՐԳ)
 
Դե մի քիչ-մի քիչ համբերի՛ր. 
Վաղը նոր օր կգա ու կբերի 
Քեզ համար անհամար ուրախ պահեր 
Ու պարեր անդադար: 

Մի քիչ-մի քիչ համբերի՛ր. 
Օրը նոր կգա ու կբերի 
Քեզ համար անհամար ուրախ պահեր 
Ու պարեր անդադար:(3x)
 

(ԿՐԿՆԵՐԳ)
 
Դե մի քիչ-մի քիչ համբերի՛ր. 
Վաղը նոր օր կգա ու կբերի 
Քեզ համար անհամար ուրախ պահեր 
Ու պարեր անդադար: 

Մի քիչ-մի քիչ համբերի՛ր. 
Օրը նոր կգա ու կբերի 
Քեզ համար անհամար ուրախ պահեր 
Ու պարեր անդադար:(3x)
 

Դե մի քիչ-մի քիչ համբերի՛ր. 
Օրը նոր կգա ու կբերի... 








Արցախ

Քո հինավուրց ժայռերում սխրանքներդ անմահացան,
Քո հրաշք լեռներում պատիվդ հավերժացավ,
Քո կապույտ երկնքում արևն արյանդ վկան դարձավ,քեզ համար սերունդներդ խաչի ճանապարհն անցան,
Քո պատմության էջերում հերոսներդ փառքի արժանացան:


Կրկներգ

Արցախ,Արցախ հաղթական է հոգին քո անպարտ ու խիզախ,
Արցախ,Արցախ անառիկ են բերդերդ հպարտ  ու անկախ:
Իմ Արցախ:


Քո հմայքը հավերժական ազգերին է գերել,
Որդիներդ կասեն շարական,կերգեն հորովել,
Հաղթանակն ու փառքն են եղել քեզ միշտ վայել
Ու չկա ոչ մի աշխարհ քեզանից առավել:


Կրկներգ-2 անգամ

Արցախ,(իմ) Արցախ հաղթական է հոգին քո անպարտ ու խիզախ,
Արցախ,Արցախ անառիկ են բերդերդ հպարտ  ու անկախ:
Իմ Արցախ:










Երգ իմ ընկեր

Իմ աշխարհը ես քեզնով եմ սկսել ճանաչել,հաղթել ամեն արգելք ու ազատ ապրել,
Հնչյունները քո վաղուց են իմ մեջ արթնացել,դատարկ իմ հոգին լրացրել:
Չեմ կարող պատկերացնել ապագան առանց քեզ,բայց տեսնում եմ ներկան,ուր կան դու և ես,
Լուսավոր քո պատգամը ուղերձ է միշտ մեզ,պատրաստեմ ապրել հենց այսպես:


Կրկներգ
Սերը սրտին,իսկ կամքը հոգուն հանձնած,նոր հրաշք է ծնվում տես հանկարծ,
Դա հոգու մի նոր ճիչ է,որ երգ է կոչված մարդկության համար արարված:
Երբ չկա ոչ մի ելք,դու միշտ կաս,իմ կողքին ես իմ երգ,շուրթերիս դառնում ես օրհներգ,
 Քո շնորհիվ եմ ապրել երջանիկ շատ պահեր երգ իմ ընկեր:


Նոր դռներ են բացվում իմ առջև,
Դու նորից քեզնով ես նորոգում սև սրտերը ցավից:
Դու հրաշք մի պարգև ես տրված երկնքից
Իմ երգ կատարյալ ու անբիծ:


Կրկներգ
Սերը սրտին,իսկ կամքը հոգուն հանձնած,նոր հրաշք է ծնվում տես հանկարծ,
Դա հոգու մի նոր ճիչ է,որ երգ է կոչված մարդկության համար արարված:
Երբ չկա ոչ մի ելք,դու միշտ կաս,իմ կողքին ես իմ երգ,շուրթերիս դառնում ես օրհներգ,
 Քո շնորհիվ եմ ապրել երջանիկ շատ պահեր երգ իմ ընկեր:

Հնչյուններդ գերում են հոգիս,
Քո գալիքը պարգև է անգին,
Սեր ու խինդ,հավատ և հույս,երկնքից իջած մի լույս իմ երգ:


Կրկներգ
Սերը սրտին,իսկ կամքը հոգուն հանձնած,նոր հրաշք է ծնվում տես հանկարծ,
Դա հոգու մի նոր ճիչ է,որ երգ է կոչված մարդկության համար արարված:
Երբ չկա ոչ մի ելք,դու միշտ կաս,իմ կողքին ես իմ երգ,շուրթերիս դառնում ես օրհներգ,
 Քո շնորհիվ եմ ապրել երջանիկ շատ պահեր երգ իմ ընկեր:









Սիրո հեքիաթ


Հորինել եմ մի հեքիաթ իմ ու քո մասին,
Վերջանում է այն այսպես ես ու դու միասին:
Քեզ հորինել եմ այնպես,որ դու երբեք չտխրես,
Ինձ հորինել եմ այսպես,որ միշտ սիրեմ,միշտ սիրեմ քեզ:


Կրկներգ-2անգամ

Իմ ու քո միջև մի գետ է,
Ես լողում եմ դեպի քեզ,
Ինձ ու քեզ կապում է սերը,
Այն ընդմիշտ գտել եմ ես:


Հորինել էի վերջաբան հեքիաթիս համար,
Հորինել էի ես մի բան ինձ ու քեզ համար:
Դու ինձ հուշիր,թե ինչպես ու կլինի հեց այդպես,
Որ իմ կողքին միշտ լինես,որ միշտ սիրեմ,միշտ սիրեմ քեզ:


Կրկներգ-2 անգամ

Իմ ու քո միջև մի գետ է,
Ես լողում եմ դեպի քեզ,
Ինձ ու քեզ կապում է սերը,
Այն ընդմիշտ գտել եմ ես:









Սեր կամ պատրանք

Սեր կամ էլ պատրանք,
Չեմ դադարի սիրել քեզ ողջ մի կյանք,
Ես չեմ կարող փշրել
Քո սրտի սառույցը,ինչը պարզ է, խանդն է հորինել:


Կրկներգ

Ոչ,հոգիս սրան չէր արժանի,
Ով խաբեց քեզ,որ ինձնից վանի,
Ինձ ասա էլ ինչպես
Պատմեմ սրտիս բողոքը քեզ:


Պարզ ես կամ էլ բարդ,
Ընկնող աստղի նման մի ակնթարթ,
Դու չքացար հավետ,
Չմնաց ձեր խենթ սիրուն խանդից փրկող էլ ոչ մի ելք:


Կրկներգ-4 անգամ

Ոչ,հոգիս սրան չէր արժանի,
(Եվ)Ով խաբեց քեզ,որ ինձնից վանի,
Ինձ ասա էլ ինչպես
Պատմեմ սրտիս բողոքը քեզ:










Կես կատակ,կես լուրջ


Միթե չես հոգնել,սուտ խոսքերն եմ քո հիշում  հատ-հատ
Ու ինչ էլ, որ ասես, սխալներդ իմ հանդեպ շատ-շատ են,
Մեկ-մեկ ես չեմ ուզում թվարկել,էլ քեզ խրատել,
Որոշել եմ այս պահից ի վեր դառնալ արգելված մի պտուղ քեզ համար:


Կրկներգ

Ես դեռ սիրում եմ քեզ,մեկ է կսիրեմ անվերջ,
Թե տեսնեմ հանկարծ ես քեզ իմ շուրջ,քեզ կասեմ կես կատակ,կես լուրջ,
Որ դեռ սիրում եմ քեզ,մեկ է կսիրեմ անվերջ,
Դու  դարձել ես ինձ  համար անուրջ,քեզ կասեմ կես կատակ, ես լուրջ:


Ով է բաժանել իրարից մեզ այս անգամ, ասա թե,
Սիրտս թալանել,այս խոսքերը ինձ համար անցած են,
Ինձ էլ հետաքրքիր չես արդեն,ես բծախնդիր եմ դարձել հենց քո հանդեպ
Ու այսուհետ էլ չկա ճանապարհ դեպի հետ:


Կրկներգ, 3 անգամ.

Ես (Որ) դեռ սիրում եմ քեզ,մեկ է կսիրեմ անվերջ,
Թե տեսնեմ հանկարծ ես քեզ իմ շուրջ,քեզ կասեմ կես կատակ,կես լուրջ,
Որ դեռ սիրում եմ քեզ,մեկ է կսիրեմ անվերջ,
Դու  դարձել ես ինձ  համար անուրջ,քեզ կասեմ կես կատակ, ես լուրջ:









Ով է
Դու նայիր ու կտեսնես թախիծ աչքերում,
Դա իմ սերն է արտասվում,
Իմ հոգում արևը մութ գիշեր է դառնում
Եվ հանգչում:

Կրկներգ
Ով է մեզ նորից իրարից բաժանել,
Ով  է սիրտը իմ անդարդ հոգին անխնա թալանել,
Ես հիմա չունեմ հանգիստ,
Աղաչում եմ հոգիս հույս տուր ինձ նորից:

Սերը իմ թվում է ինձ պատիժ այս կյանքից
Ու տանջում է ինձ ներսից,
Իմ հոգու անդորրը ես կորցրել եմ նորից
Այս ամենից:

Կրկներգ-4 անգամ
Սեր իմ (Բայց թե) ով է մեզ նորից իրարից բաժանել,
Ով  է սիրտը իմ անդարդ հոգին անխնա թալանել,
Ես հիմա չունեմ հանգիստ,
Աղաչում եմ հոգիս հույս տուր ինձ նորից:









Սպասում
Հայացքն իմ մոլորված անդադար դեռ փորձում է հասնել աստղերին,
Բայց սիրտն իմ կարոտած շարունակ երկու ափ է կիսում օվկիանին,
Անավարտ են խոսքերն անսովոր,
Բայց իմ սիրտը լռել չի կարող:


Կրկներգ.
Աչքերս փակում եմ,ձեռքերս բացում,
Քո սերը նորից իմ սրտին եմ առնում,
Տագնապը կորչում է,
Երբ դու իմ կողքին քո սիրով ջերմացնում ես հոգիս:


Մտքերը սլացան,երկնքի սահմանում հանգրվան գտան,
Ընդառաջ քեզ շտապելով,հասկանում եմ,որ ես անկարող եմ մնալ սպասելով,
Անավարտ քո խոսքերն անսովոր
Իմ սրտին լռեցնել չեն կարող:


Կրկներգ-3 անգամ
Աչքերս փակում եմ,ձեռքերս բացում,
Քո սերը նորից իմ սրտին եմ առնում,
Տագնապը կորչում է,
Երբ դու իմ կողքին քո սիրով ջերմացնում ես հոգիս:





Комментариев нет:

Отправить комментарий