“Նարեկ” Շոու-Ակումբը 2 Տարեկան Է

Արդեն 2 տարի է, ինչ “Նարեկ” Շոու-Ակումբը երաժշտասեր հասարակության համար ամեն երեկո կազմակերպում է գեղեցիկ միջոցառումներ, որտեղ իրենց մասնակցությունն են ունենում մեր էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիները.Սոնա Շահգելդյանը, Արմոն, Արսեն Հայրապետյանը, Սարգիս Ավետիսյանը, Սյուզի Մելիքյանը, Լուսինե Աղաբեկյանը, Անահիտ Շահբազյանը, Սոնյան և ուրիշեները: Աշխատանքի նկատմամբ ակումբի տնօրեն Սամվել Ղազարյանի հետևողական ու սրտացավ  վերաբերմունքի շնորհիվ այսօր “Նարեկ” Շոու-Ակումբը դասվում է մայրաքաղաքի լավագույն ժամանցային վայրերի շարքին: Մեզ հետ զրույցում երիտասարդ տնօրենը նշեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հաճախորդի բարձր մակարդակով ժամանցն ապահովվի, իսկ դրա համար ստեղծվում է հիանալի մթնոլորտ ու պրոֆեսիոնալ շոու-ծրագիր: Այս ամենից զատ, ակումբի մշտական հաճախորդներին մատուցվում են հաճելի անակնկալներ նվերների տեսքով: Դե իսկ այն հարցին, թե ինչպես է կատարվում երգիչների ընտրությունը, Սամվել Ղազարյանը պատասխանեց.
- Կարևորվում են թե՛ երգչի բեմական տեսքը, և թե՛ վոկալային տվյալները: Ես ինքս առաջնային մեծ ուշադրություն եմ դարձնում երգչի ձայնային տվյալներին:
Ի դեպ, “ՆԱՐԵԿ” ակումբը մինչ շոու-ակումբ լինելը,երկար տարիներ ռեստորանային համալիր է եղել: Եվ հետո, տնօրենի ցանկությամբ այն վերափոխվել շոու-ակումբի: Այս պահին ակումբն աշխատում է ամեն օր,  20.00-ից մինչ ուշ երեկո: Մենք տեղեկացանք նաև, որ շոու-ծրագրի շրջանակներում սպասվում են բազմաթիվ նորություններ ու անակնկալներ, որոնցից են ակումբում աշխատող երգիչ-երգչուհիների մենահամերգները:










Комментариев нет:

Отправить комментарий