«Ես մի լավ ծիծաղեցի». Սարգիս Ավետիսյանը՝ իր եւ Ջենիֆեր Լոպեսի տեսահոլովակների նմանության մասին
Որոշ լրատվական կայքերում տարածվել են լուրեր Սարգիս Ավետիսյանի ու աշխարհահռչակ Ջենիֆեր Լոպեսի տեսահոլովակների նմանության մասին: Քանի որ Լոպեսի հետ կապ հաստատել չհաջողվեց, մենք փորձեցինք այս լուրի մասին կարծիք իմանալ Սարգիսից «Չգիտեմ` ու՞մ մտքով է անցել նման բան անել, բայց ես մի լավ ծիծաղեցի», – ասաց Սարգիսը, որն ի դեպ բավականին ուշ է իմացել այս «նորության» մասին: Թե ով է որոշել նման լուր հրապարակել՝ Սարգիսը չի էլ հետաքրքրվել, տեսահոլովակներում նմանություն էլ չի տեսնում, ասում է. «Խելքին մոտ բան չեն գրել, ծիծաղելի է»: Իսկ առհասարակ կրկնօրինակումներին Սարգիսը նորմալ է վերաբերվում, եթե միայն որակյալ է արվում. «Աշխարհում այնքան բան է արվել, որ ինչ էլ անես, կրկնօրինակում կլինի, թեև ես, չեք հավատա, բայց ինչ-որ բան չեմ արել ինչ-որ մեկին նմանվելու համար, – ասաց նա ու ավելացրեց, – Ես այնպիսին եմ ինչպիսին որ կամ»: Ստորև ներկայացնում ենք տեահոլովակները. նման են միմյանց, թե՞ ոչ՝ դատեք ինքներդ
Ջենիֆեր Լոպեսը «ցրե՞լ» է հայ երգչի տեսահոլովակի գաղափարը
Հայ երգիչ Սարգիս Ավետիսյանի և համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի տեսահոլովակների սյուժեները շատ նման են միմյանց: Սա կարելի էր սովորական երևույթ համարել, եթե միայն չպարզեինք, որ Սարգիսի տեսահոլովակն ավելի վաղ է նկարահանվել, քան Լոպեսինը:
Դիտեք և դատեք ինքներդ:
Սուրբ Սարգսի տոն,իր կատարումներով հանդես է գալիս նաև Սարգիս Ավետիսյանը