«Ես մի լավ ծիծաղեցի». Սարգիս Ավետիսյանը՝ իր եւ Ջենիֆեր Լոպեսի տեսահոլովակների նմանության մասին 
«Ես մի լավ ծիծաղեցի». Սարգիս Ավետիսյանը՝ իր եւ Ջենիֆեր Լոպեսի տեսահոլովակների նմանության մասին



 Որոշ լրատվական կայքերում տարածվել են լուրեր Սարգիս Ավետիսյանի ու աշխարհահռչակ Ջենիֆեր Լոպեսի տեսահոլովակների նմանության մասին: Քանի որ Լոպեսի հետ կապ հաստատել չհաջողվեց, մենք փորձեցինք այս լուրի մասին կարծիք իմանալ Սարգիսից «Չգիտեմ` ու՞մ մտքով է անցել նման բան անել, բայց ես մի լավ ծիծաղեցի», – ասաց Սարգիսը, որն ի դեպ բավականին ուշ է իմացել այս «նորության» մասին: Թե ով է որոշել նման լուր հրապարակել՝ Սարգիսը չի էլ հետաքրքրվել, տեսահոլովակներում նմանություն էլ չի տեսնում, ասում է. «Խելքին մոտ բան չեն գրել, ծիծաղելի է»: Իսկ առհասարակ կրկնօրինակումներին Սարգիսը նորմալ է վերաբերվում, եթե միայն որակյալ է արվում. «Աշխարհում այնքան բան է արվել, որ ինչ էլ անես, կրկնօրինակում կլինի, թեև ես, չեք հավատա, բայց ինչ-որ բան չեմ արել ինչ-որ մեկին նմանվելու համար, – ասաց նա ու ավելացրեց, – Ես այնպիսին եմ ինչպիսին որ կամ»: Ստորև ներկայացնում ենք տեահոլովակները. նման են միմյանց, թե՞ ոչ՝ դատեք ինքներդ     








Комментариев нет:

Отправить комментарий