Սարգիս Ավետիսյանի Երկրպագուների Նվերն Իր Ծննդյան 23-Ամյակի Կապակցությամբ

Դեկտեմբերի 5-ին Սարգիս Ավետիսյանը նշում է իր ծննդյան 23-ամյակը, ու այդ կապակցությամբ իր երկրպագուները պատրաստել են մի գեղեցիկ տեսանյութ, որտեղ ընդգրկված են Սարգսի ընկերների բարմաղթանքները: Ի դեպ, երգչի համար իր ամենատպավորիչ ծնունդը եղել անցյալ տարի, երբ որ որոշել էր, որ չի նշելու այդ օրը, սակայն բոլոր ընկերներն իրարից անկախ եկել ու հավաքվել են Սարգսի աշխատավայրում՝ դրանով իսկ երգչի չպլանավորված տոնը դարձնելով անմոռանալի:
Սարգիս Ռուբենի Ավետիսյանը ծնվել է 1989 թվականին՝ Երևանում: Երաժշտական կրթություն ձեռք է բերել Երգի Պետական Թատրոնին կից ստւդիայում՝ Մշակույթի պետական քոլեջում: 2007-ին մասնակցել է “Դո, Ռե,Մի” մրցույթին, իսկ 2008-ին՝ “Ընծա” մրցույթ-փառատոնին: Առաջին մցանակն իրեն երկար սպասեցնել չի տվել. 2008 թվականին իր “Սպասում” երգով արժանացել է ռադիո Վանի կողմից կազմակերված “Ոսկե Քնար” ամենամյա մրցույի սահմանծ “տարվա հայտնություն” անվանակարգի հաղթողի կոչմանը: Սակայն Սարգսին հաջողություն բերեց իր “Ով է” երգն ու համանուներգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Երգիչն անգամ հասցրել է մենահամերգ ունենալ Արցախում:
Հավելենք միայն, որ այս պահի դրությամբ Սարգիսն եր երգացանկում ունի 8 երգ և նկարահանված 4 տեսահոլովակ:



Комментариев нет:

Отправить комментарий