Սարգիս Ավետիսյանը Պատրաստվում Է Մենահամերգների

- Դե այս տարի հանգստացել եմ ընկերներիս հետ նախ Քոբուլեթիում, ապա Բաթումիում: Հանգիստս բավական ակտիվ անցավ:
Սարգիսը նշեց, որ հանգիստը նպաստել է , որպեսզի վերադառնալուն պես մեծ ակտիվությամբ սկսի աշխատել: Իսկ առաջին արդյունքը երկար սպասեցնել չի տա, քանի որ շատ շուտով պատրաստ կլինի Ռուզան Անդրեասյանի և Գրիգոր Կյոկչյանի հեղինակած նոր երգը, որը կոչվում է “Սեր առաջին հայացքից”:
Բացի այդ, Սարգիսը պատրաստվում է մենահամերգներով հանդես գալ Արցախում.

- Մենահամերգների առաջարկը ստացա «Aramas production»-ից և հիմա արդեն պատրաստվում եմ: Համերգենրը կկայանան հոկտեմբեր ամսին, նախ` Ստեփանակերտում, ապա Հադրութում:
Եվ վերջում, մեզ հետաքրքրեց, թե ինչ է առհասարակ երաժշտությունը երգչի համար.
- Երաժշտությունն իմ հոգու հանգստությունն է, իմ լավ էմոցիաներն արտահայտելու միակ և գեղեցիկ ձևը:
Комментариев нет:
Отправить комментарий