Սիլվա Հակոբյան. «Ուրախ եմ, որ Սաքոյի պես ընկեր ունեմ»


Վերջին շրջանում անընդհատ խոսակցություններ են պտտվում երգչուհի Սիլվա Հակոբյանի և երգիչ Սարգիս Ավետիսյանի սիրային կապի մասին: Ըստ լուրերի` Սիլվան տարբեր միջոցառումների ժամանակ Սարգիսի ուղեկցությամբ է հայտնվում:
Լուրը ճշտելու համար զանգահարեցինք երգչուհուն, ում համար նման խոսակցություններն անակնկալ չէին: «Վերջին շրջանում անընդհատ խոսում են մեր մասին, բայց մենք շատ լավ ընկերներ ենք, ոչ ավելին: Եթե մենք սիրային կապ ունենայինք, անպայման կբարձրաձայնեինք այդ մասին: Հասկանում եմ, որ շատ զույգեր կան, ովքեր հերքում են լուրերը, այնինչ միասին են, բայց կարծում եմ նման դեպքերում, այնուամենայնիվ, զգացվում է, որ ստում են»,- EsYes.am-ին ասաց Սիլվան:
Սիլվա Հակոբյան. «Ուրախ եմ, որ Սաքոյի պես ընկեր ունեմ»
Երգչուհին պատմեց, որ ինքն ու Սարգիսը շատ մտերիմ են, ընդհանուր ընկերուհի էլ ունեն, ում տանը հաճախ ընկերական հավաքույթներ են կազմակերպում: «Շատ ուրախ եմ, որ Սաքոյի պես ընկեր ունեմ, նա միշտ կարողանում է ինձ ծիծաղեցնել»,- նշեց Սիլվան և հավելեց,  որ փարթիների և նմանատիպ երեկույթների ինքն առհասարակ չի գնում, հնարավոր է` ինչ-որ համերգի միասին գնացած լինեն, սակայն աշխատանքի շրջանակներում, քանի որ  երկուսն էլ երգիչներ են:
«Խնդրում եմ ևս մեկ անգամ հերքեք այդ լուրերը, քանի որ մենք իսկապես ուղղակի ընկերներ ենք, գուցե Երևանում մարդկանց համար անհասկանալի է աղջիկ-տղա անկեղծ ընկերությունը, բայց  մենք իսկապես քույր ու եղբոր պես ենք»,- եզրափակեց երգչուհին:




Комментариев нет:

Отправить комментарий