Սարգիս Ավետիսյան. <<ես շուտ հանձնվողներից չեմ>>
Ինչո՞ւ այժմ չեք մասնակցում որևէ մրցույթի:
Այսպես ասեմ, ես մրցույթային երգիչ չեմ կարող ինձ համարել, նախկինում շատ եմ մասնակցել, օրինակ <<ընծա>> մրցույթին մասնակցելով հասակացա որ մենակ լավ ձայնը չի,պետք է նաև հոգեբանորեն տրամադրված լինես քանի որ դա նաև ազդում է հոգեբանության վրա, լարվածությունը շատ շատ է լինում, որի հետևանքով երգելու ժամանակ ցույց ես տալիս ավելի քիչ քան իրականում կարող ես: Եթե 100 տոկոս պատրաստված ես գոնե 90 տոկոս ցույց տաս: Ես սիրում եմ անել իմ գործը ժողովրդի համար, կերգեմ դուր կգա թե ոչ դա արդեն լսարանի գործն է:
Ակումբներում երգո՞ւմ եք:
Այո, երգում եմ տարբեր ակումբներում, և կարծում եմ, որ դա ինձ համար շատ մեծ դպրոց է, քանի որ ամեն օր երգել կենդանի ձայնով` դա կոպիտ ասած նշանակում է միշտ ֆորմայի մեջ լինել: Շատ ժամանակ մարդիկ հնարավորություն չեն ունենում գալ համերգներին, և երկրպագուները գալիս են ակումբ, ինձ հետ շփվում են, նույնիսկ լավ ընկերկեր ենք դառնում: Ինձ համար շատ հաճելի է, երբ ինձ սիրելով հատուկ գալիս ակումբ և ծանոթանում են:
Կյանքում ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
Իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ ես ունեմ շատ լավ ընտանիք: Ընտանիքիս անդամները միշտ իմ կողքին են, ինձ օգնում են ամեն հարցում, իսկ դա շատ կարևոր է:
Շատ երկրպագուների հետաքրքրում է ազա՞տ է Սարգիս Ավետիսյանի սիրտը:
Այո հիմա իմ սիրտն ազատ է: ժպտում է: )
Նշեք երեք կարևոր կետ, որոնցով պետք է օժտված լինի Ձեր ապագա կինը:
Առաջինը պիտի լինի Հավատարիմ, ունենա հումորի զգացում և որ ինձ չխանդի: ժպտում է:)
Ո՞րն է ամուր ընտանիքի հիմքն ըստ Ձեզ:
Կարծում եմ սերն է՝ թե’ ամուսնու և թե’ կնոջ կողմից, եթե կա սեր ուրեմն ընտանիքն ամուր է, իսկ օրինակ փողը , որի հետևից այսօր շատերն են վազում, այսօր կա վաղը չկա:
Երբ, առաջին տեսահոլովակից հետո արդեն Ձեզ փողոցում սկսեցին ճանաչել, ի՞նչ էիք զգում:
Սկզբում մի փոքր ամաչում էի, հետո հասկացա, որ եթե լավ աշխատանք ես արել ինչո՞ւ պիտի ամաչես: Հիմա սովորական է ինձ համար:
Ձեր ունեցած երգերից ո՞րն է Ձեզ Հոգեհարազատ:
Առաջին երգս: Իհարկե մնացածներն էլ եմ շատ սիրում, բայց դա երեխայի նման է ինձ համար, ինչպես առաջին երեխային ուրիշ ձևով ես սիրում, ես էլ իմ առաջին՝ <<Ով է>> երգը մի այլ սիրով եմ սիրում:
Ինչպիսի՞ մարդ եք առօրյաում:
Առօրյայում շատ աշխույժ, ուրախ, թեթև: Նույնն էլ աշխատանքում, քանի որ եթե ծանր տանեմ ամեն մի կատարված իրադարձություն,ավելի վատ կլինի: Պետք չէ ամեն ինչ շատ ծանր տանել:
Բացի երգելուց ինչո՞վ եք զբաղվում:
Բացի երգից սիրում եմ նկարել, սովորական մատիտը վերցնում եմ ու նկարում, բայց մեկ-մեկ ուղղակի այդ նկարելու ժամանակն էլ չեմ ունենում:
Ի՞նչ կարող է պատահել, որ հիասթափվեք երգելուց:
Չեմ կարծում, որ ինչ-որ մի բան կարող է լինել, որից հետո ես կհիասթափվեմ, եթե հիասթափվող լինեի արդեն վաղուց հիասթափվել էի, քանի որ եղել են շատ պահեր, որ կարող էի հիասթափվել, բայց ես չհիասթափվեցի, քանի որ ես շուտ հանձնվողներից չեմ:

aad.am կայքին հյուրընկալվել էր Հայաստանի երիտասարդ երգիչներից` Սարգիս Ավետիսյանը: Հրաշալի բնատուր ձայն, հետաքրքիր մատուցում եւ իհարկե բազում դրական լիցքեր փոխանցելու կարողություն, ահա Սարգիս Ավետիսյան անհատի երեք կարեւոր բնութագրիչները, իսկ մնացածը ստորեւ…
Պատմե’ք՝ ինչպե՞ս սկսեցիք երգել:
Երգել սկսել եմ տասը տարեկանից, յոթ տարի սովորել եմ Նոր Հաճնի երաժշտական դպրոցի վոկալ բաժնում, այնուհետև ընդունվել եմ երգի պետական թատրոն, իսկ 2008-ին մասնակցել եմ <<Ոսկե Քնար>> երաժշտական մրցանակաբաշխությանը և արժանացել «Տարվա հայտնություն» մրցանակին, նաև մասնակցել եմ <<Դո ռե մի>> երգի մրցույթ փառատոնին: 2009-ին լույս է տեսել իմ առաջին «Ով է» երգը, որի հիման վրա նկարահանեցինք իմ առաջին տեսահոլովակը:
Այսօր ճանաչված եք և ունեք Ձեր երկրպագուների բանակը: Այս ամենին հասնելու ճանապարհին եղե՞լ են որևէ դժվարություններ:
Դժվարություններ չէի ասի, որ եղել են, պարզապես կասեմ, որ անբացատրելի զգացողություն է, երբ զբաղվում ես քո սիրելի աշխատանքով, և դա դուր է գալիս նաև ուրիշներին: Իսկ շատ մեծ դժվարությունների մինչ օրս դեռ չեմ հանդիպել:
ՈՒնեք ձայնի մեծ դիապազոն և կարող եք երգել նաև հայրենասիրական երգեր: Երբևէ հանդես կգա՞ք հայրենասիրական երգերով:
Փորձել եմ, բայց ինձ այդ ոճում մի տեսակ չեմ տեսնում, կարծում եմ` ամեն մեկը պիտի իր գործն անի, մենք ունենք շատ լավ հայրենասիրական երգերի կատարողներ, իսկ ինձ ավելի հոգեհարազատ է այն ոճը, որով ես հանդես եմ գալիս:
Որպես արվեստի մարդ և որպես մեր երկրի քաղաքացի, ի՞նչ կփոխեիք մեր մայրաքաղաքում:
Ես կարծում եմ, որ մեր քաղաքը ես չէ, որ պետք է փոխեմ, բայց եթե սրանից ավելի չվատանա, այսպես էլ մնա կարծում եմ էլի լավ է:
Իսկ ի՞նչ կփոխեիք երգարվեստում:
Այսօր բոլորը քննարկում են մեր հայկական շոու բիզնեսը, բայց մեր քաղաքի, մեր երկրի համար կարծում եմ շատ լավ իրավիճակ է, պարզապես մարդիկ, երկրպագուները պահանջկոտ են ու հաշվի չեն առնում, որ դրա համար ֆինանսներ են անհրաժեշտ:

Քննադատություններին պե՞տք է ուշադրություն դարձնել:
Մեր ժողովուրդը շատ է սիրում քննադատել, դա այնքան էլ վատ չէ, բայց երբեմն անտեղի է: Իսկ ինչ վերաբերում է առողջ քննադատությանը՝ ես միշտ լսում եմ և ընդունում:
Այսօր շատ երգիչ երգչուհիներ հայտնվում են սերիալներում: Հնարավո՞ր է մի օր դուք էլ հայտնվեք սերիալներում:
Կյանքում չեմ կարող ասել, թե վաղն ինձ ինչ կպատահի…., բայց ըստ իս մեր երգիչ երգչուհիները, որոնք հայտնվում են սերիալներում ավելի լավ են խաղում, քան ասենք քասթինգով ընտրված շատ դերասաններ: Կարծում եմ երգիչը մի քիչ էլ պիտի դերասան լինի: Կոնկրետ ես սիրում եմ, որ իմ տեսահոլովակներում ինքս եմ մարմնավորում կերպարներ, նաև եղել են դեպքեր, երբ նկարահանվել եմ սերիալում իմ երգով:
Կան երգիչներ, որոնց չի հաջողվում հենց առաջին տեսահոլովակից հետո հայտնի դառնալ: Ձեր դեպքում հաջողվեց, ըստ Ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:
Նախ ասեմ, որ առհասարակ պլանավորված չէր, որ այդ երգը տեսահոլովակ ունենա, բայց արձագանքները շատ մեծ եղան և այդ երգին պարզապես անհրաժեշտ էր տեսահոլովակ: Կարծում եմ ոճը նոր էր՝ փոփ-ռոք, և դա ևս մեծ նշանակություն ունցավ կայացման գործում: Իսկ օրինակ երկրորդ երգը՝ <<Կես կատակ կես լուրջ>>-ը վեց ութ ոճում է, երրորդ երգն ավելի շատ ռումբա է:
Կա՞ համաշխարհային շոու բիզնեսից կատարող, որի հետ կցանկանայիք դուետ ունենալ:
Ես չեմ սիրում երազել, ավելի շատ սիրում եմ ունենալ նպատակ և հասնել նպատակիս: Մոտակա տարիների ընթացքում երևի ոչ, դուետ չի լինի, իսկ մնացածը ցույց կտա ժամանակը:
Հայկական շոու բիզնեսից կա՞ն կատարողներ, որոնց լսում եք:
Այո կան, իհարկե լսում եմ: Ես մեր հայկական էսրադան շատ եմ սիրում: Կարող եմ նշել իմ ընկերների անունները, որոնց էլ լսում էմ՝ Սիլվա Հակոբյան, Լիլիթ Հովհաննիսյան, Միհրան Ծառուկյան, Ռազմիկ Ամյան, Ռուզան Անդրեասյան:
Արմատներով Արցախից եք, ի՞նչ հիշողություններ ունեք կապված Ձեր բնակավայրի հետ:
Այո’, ասեմ, որ իմ ծնողներն Արցախից են, մենք համարյա ամեն տարի գնում ենք իմ ծննդավայր: Իսկ այս տարի արդեն պատրաստվում եմ մենահամերգով հանդես գալ այնտեղ: Ունեմ շատ վառ հիշողություններ, մի տեսակ հոտով եմ հիշում Արցախը, օրինակ երբ վառած թոնրի հացի հոտ եմ առնում, դա ինձ հիշեցնում է իմ ծննդավայրը:
Ըստ Ձեզ երաժիշտ լինելու համար երաժշտական կրթությունն անհրաժե՞շտ է:
Այո անհրաժեշտ է, բայց նաև պիտի լինի բնատուր շնորհք, ու եթե մարդ դա չունենա ինչքան էլ ուզում է կրթվի, մեկ է չի ստացվի: Պետք է ավելի շատ լինի երկուստեք, համատեղ որպիսի արդյունավետ լինի: պետք է ունենալ տաղանդ և դրան գումարել կրթությունը:
Մեր ժողովուրդը շատ է սիրում քննադատել, դա այնքան էլ վատ չէ, բայց երբեմն անտեղի է: Իսկ ինչ վերաբերում է առողջ քննադատությանը՝ ես միշտ լսում եմ և ընդունում:
Այսօր շատ երգիչ երգչուհիներ հայտնվում են սերիալներում: Հնարավո՞ր է մի օր դուք էլ հայտնվեք սերիալներում:
Կյանքում չեմ կարող ասել, թե վաղն ինձ ինչ կպատահի…., բայց ըստ իս մեր երգիչ երգչուհիները, որոնք հայտնվում են սերիալներում ավելի լավ են խաղում, քան ասենք քասթինգով ընտրված շատ դերասաններ: Կարծում եմ երգիչը մի քիչ էլ պիտի դերասան լինի: Կոնկրետ ես սիրում եմ, որ իմ տեսահոլովակներում ինքս եմ մարմնավորում կերպարներ, նաև եղել են դեպքեր, երբ նկարահանվել եմ սերիալում իմ երգով:
Կան երգիչներ, որոնց չի հաջողվում հենց առաջին տեսահոլովակից հետո հայտնի դառնալ: Ձեր դեպքում հաջողվեց, ըստ Ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:
Նախ ասեմ, որ առհասարակ պլանավորված չէր, որ այդ երգը տեսահոլովակ ունենա, բայց արձագանքները շատ մեծ եղան և այդ երգին պարզապես անհրաժեշտ էր տեսահոլովակ: Կարծում եմ ոճը նոր էր՝ փոփ-ռոք, և դա ևս մեծ նշանակություն ունցավ կայացման գործում: Իսկ օրինակ երկրորդ երգը՝ <<Կես կատակ կես լուրջ>>-ը վեց ութ ոճում է, երրորդ երգն ավելի շատ ռումբա է:
Կա՞ համաշխարհային շոու բիզնեսից կատարող, որի հետ կցանկանայիք դուետ ունենալ:
Ես չեմ սիրում երազել, ավելի շատ սիրում եմ ունենալ նպատակ և հասնել նպատակիս: Մոտակա տարիների ընթացքում երևի ոչ, դուետ չի լինի, իսկ մնացածը ցույց կտա ժամանակը:
Հայկական շոու բիզնեսից կա՞ն կատարողներ, որոնց լսում եք:
Այո կան, իհարկե լսում եմ: Ես մեր հայկական էսրադան շատ եմ սիրում: Կարող եմ նշել իմ ընկերների անունները, որոնց էլ լսում էմ՝ Սիլվա Հակոբյան, Լիլիթ Հովհաննիսյան, Միհրան Ծառուկյան, Ռազմիկ Ամյան, Ռուզան Անդրեասյան:
Արմատներով Արցախից եք, ի՞նչ հիշողություններ ունեք կապված Ձեր բնակավայրի հետ:
Այո’, ասեմ, որ իմ ծնողներն Արցախից են, մենք համարյա ամեն տարի գնում ենք իմ ծննդավայր: Իսկ այս տարի արդեն պատրաստվում եմ մենահամերգով հանդես գալ այնտեղ: Ունեմ շատ վառ հիշողություններ, մի տեսակ հոտով եմ հիշում Արցախը, օրինակ երբ վառած թոնրի հացի հոտ եմ առնում, դա ինձ հիշեցնում է իմ ծննդավայրը:
Ըստ Ձեզ երաժիշտ լինելու համար երաժշտական կրթությունն անհրաժե՞շտ է:
Այո անհրաժեշտ է, բայց նաև պիտի լինի բնատուր շնորհք, ու եթե մարդ դա չունենա ինչքան էլ ուզում է կրթվի, մեկ է չի ստացվի: Պետք է ավելի շատ լինի երկուստեք, համատեղ որպիսի արդյունավետ լինի: պետք է ունենալ տաղանդ և դրան գումարել կրթությունը:

Այսպես ասեմ, ես մրցույթային երգիչ չեմ կարող ինձ համարել, նախկինում շատ եմ մասնակցել, օրինակ <<ընծա>> մրցույթին մասնակցելով հասակացա որ մենակ լավ ձայնը չի,պետք է նաև հոգեբանորեն տրամադրված լինես քանի որ դա նաև ազդում է հոգեբանության վրա, լարվածությունը շատ շատ է լինում, որի հետևանքով երգելու ժամանակ ցույց ես տալիս ավելի քիչ քան իրականում կարող ես: Եթե 100 տոկոս պատրաստված ես գոնե 90 տոկոս ցույց տաս: Ես սիրում եմ անել իմ գործը ժողովրդի համար, կերգեմ դուր կգա թե ոչ դա արդեն լսարանի գործն է:
Ակումբներում երգո՞ւմ եք:
Այո, երգում եմ տարբեր ակումբներում, և կարծում եմ, որ դա ինձ համար շատ մեծ դպրոց է, քանի որ ամեն օր երգել կենդանի ձայնով` դա կոպիտ ասած նշանակում է միշտ ֆորմայի մեջ լինել: Շատ ժամանակ մարդիկ հնարավորություն չեն ունենում գալ համերգներին, և երկրպագուները գալիս են ակումբ, ինձ հետ շփվում են, նույնիսկ լավ ընկերկեր ենք դառնում: Ինձ համար շատ հաճելի է, երբ ինձ սիրելով հատուկ գալիս ակումբ և ծանոթանում են:
Կյանքում ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
Իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ ես ունեմ շատ լավ ընտանիք: Ընտանիքիս անդամները միշտ իմ կողքին են, ինձ օգնում են ամեն հարցում, իսկ դա շատ կարևոր է:
Շատ երկրպագուների հետաքրքրում է ազա՞տ է Սարգիս Ավետիսյանի սիրտը:
Այո հիմա իմ սիրտն ազատ է: ժպտում է: )
Նշեք երեք կարևոր կետ, որոնցով պետք է օժտված լինի Ձեր ապագա կինը:
Առաջինը պիտի լինի Հավատարիմ, ունենա հումորի զգացում և որ ինձ չխանդի: ժպտում է:)
Ո՞րն է ամուր ընտանիքի հիմքն ըստ Ձեզ:
Կարծում եմ սերն է՝ թե’ ամուսնու և թե’ կնոջ կողմից, եթե կա սեր ուրեմն ընտանիքն ամուր է, իսկ օրինակ փողը , որի հետևից այսօր շատերն են վազում, այսօր կա վաղը չկա:
Երբ, առաջին տեսահոլովակից հետո արդեն Ձեզ փողոցում սկսեցին ճանաչել, ի՞նչ էիք զգում:
Սկզբում մի փոքր ամաչում էի, հետո հասկացա, որ եթե լավ աշխատանք ես արել ինչո՞ւ պիտի ամաչես: Հիմա սովորական է ինձ համար:
Ձեր ունեցած երգերից ո՞րն է Ձեզ Հոգեհարազատ:
Առաջին երգս: Իհարկե մնացածներն էլ եմ շատ սիրում, բայց դա երեխայի նման է ինձ համար, ինչպես առաջին երեխային ուրիշ ձևով ես սիրում, ես էլ իմ առաջին՝ <<Ով է>> երգը մի այլ սիրով եմ սիրում:
Ինչպիսի՞ մարդ եք առօրյաում:
Առօրյայում շատ աշխույժ, ուրախ, թեթև: Նույնն էլ աշխատանքում, քանի որ եթե ծանր տանեմ ամեն մի կատարված իրադարձություն,ավելի վատ կլինի: Պետք չէ ամեն ինչ շատ ծանր տանել:
Բացի երգելուց ինչո՞վ եք զբաղվում:
Բացի երգից սիրում եմ նկարել, սովորական մատիտը վերցնում եմ ու նկարում, բայց մեկ-մեկ ուղղակի այդ նկարելու ժամանակն էլ չեմ ունենում:
Ի՞նչ կարող է պատահել, որ հիասթափվեք երգելուց:
Չեմ կարծում, որ ինչ-որ մի բան կարող է լինել, որից հետո ես կհիասթափվեմ, եթե հիասթափվող լինեի արդեն վաղուց հիասթափվել էի, քանի որ եղել են շատ պահեր, որ կարող էի հիասթափվել, բայց ես չհիասթափվեցի, քանի որ ես շուտ հանձնվողներից չեմ:
Հարցազրույցը վարեց Մարգարիտա Պետրոսյանը
Комментариев нет:
Отправить комментарий