ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՍԻՐՈ ՉԱՓԱԲԱԺԻՆԸ…
Վերջերս շոու բիզնեսի հորիզոններում զգացվում էր Սարգիս Ավետիսյանի պակասը, ով, ինչպես պարզեց Haytniner.am-ը, մեկնել էր հանգստի: Ճիշտ է, նա դեռ երկար ճանապարհ ունի իր առջև, բայց այն, որ կանացի սիրտ գրավելու գիտակներից է, անմերժելի փաստ է:Սակայն ինչպես ասում են, յուրաքանչյուր լռությունից հետո փոթորիկ է սպասվում: Երգչի փոթորիկը սպասվում է հոկտեմբերին. նա կներկայացնի նոր երգ և նոր տեսահոլովակ: Չնայած որ երգը այս անգամ ևս սիրո մասին է, այն իր պարային ռիթմով անտարբեր չի թողնի և ոչ մեկի: Ամենայն հավանականությամբ երգը կկոչվի “Սեր առաջին հայացքից:Երաժշտության հեղինակն է Ռուզաննա Անդրեասյանը, խոսքերինը` Գրիգոր Կյոկչյանը, իսկ գործիքավորումը կատարել է Սերգեյ Հովհաննիսյանը: Տեսահոլովակի մասին մանրամասներից միայն հայտնեց, որ կպարի Ամարաս պարային համույթի հետ:Վերջում, Սարգիս Ավետիսյանն իր երկրպագուներին կոչ արեց համբերատար լինել. ընդմիջումը երկար էր, բայց այն արդարացված է: Երգի և տեսահոլովակի մասին նոր տեղեկություններին սպասեք մեր կայքում շատ շուտով:
Նյութը պատրաստեց` Լարիսա Ասլանյանը
Շնորհակալություն ենք հայտում haytniner.am կայքին,նյութը պատրաստելու համար:
Նյութը պատրաստեց` Լարիսա Ասլանյանը
Комментариев нет:
Отправить комментарий