Ջերմորեն շնորհավորում ենք աշխարհի ամենապայծառ տոներից մեկի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի, ինչն ապահովելը բոլորիս՝ հասարակության, պետության, ընտանիքի խնդիրն է: Մանկական երջանկությունը պահանջում է առաջին հերթին ծնողական սեր եւ հոգածություն, ուստի առանձնահատուկ շնորհավորում ենք այն ընտանիքներին, որտեղ երեխաները շրջապատված են հոգատարությամբ եւ ջերմությամբ: Յուրաքանչյուր հունիսի 1 ուրախության, ժպիտի, հույսի, սիրո, միաժամանակ պատասխանատվության եւ հոգատարության դրսեւորման առանձնահատուկ օր է: Այն եւս մեկ անգամ հիշեցնում է, որ երեխաներին անհրաժեշտ է սեր, ուշադրություն եւ հոգատարություն:
Կրկին շնորհավորում ենք այս գեղեցիկ տոնի առթիվ եւ աշխարհի բոլոր երեխաներին մաղթում խաղաղություն ու անհոգ մանկություն:
Սա էլ մեր շատ սիրելի Սարգիս Ավետիսյանի կողմից.
-Իմ ձեռքի աշխատանքով սրտանց շնորհավորում եմ սիրելի երեխաներ ջան:
ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий