Երևանի քաղաքապետարանի, “Երևան” հեռուստաընկերության, Արարատյան Հայրապետական թեմի  և “Ժպիտ” ակումբի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի տոնը քաղաքամայր Երևանում նշվեց մեծ շուքով: Այն մեկնարկեց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի  ողջույնի խոսքով ու օրհնությամբ: Ապա համերգի հաղորդավարներ Դինա Ակոպովնան ու Տիգրան Հարությունյանը ազդարարեցին միջոցառման սկիզբը: Շուրջ մեկ տասնյակ երգիչ-երգչուհիներ, այդ թվում Նարեկ Բավեյանը, Լուսինե Աղաբեկյանը, Սարգիս Ավետիսյանը, Սոնե Սիլվերը, Լայանան, Անահիտ Շահբազյանը, Լիլուն, Ռուբեն Սասունցին , Սոնան և այլոք, ինչպես նաև ԴիՋեյներ Սերժոն և Գրինգոն այդ երեկոն «զարդարեցին» իրենց կատարումների գեղեցիկ գույներով: Դե իսկ երեկոն եզրափակվեց շքեղ հրավառությամբ: Հավելենք միայն, որ համերգը, որի պրոդյուսերը Սուրեն Թադևոսյանն էր, տեղի ունեցավ Կարապի լճի  սահադաշտում:







Комментариев нет:

Отправить комментарий