Սարգիս Ավետիսյան."Ես ու Սիլվա Հակոբյանը..."

Երեկվանից,  Սարգիս  Ավետիսյանի երկրպագուները հնարավորություն ստացան վայելել ևս մեկ  տեսահոլովակ և երգ` սիրված երգչի կատարմամբ:Մենք ևս  շնորհավորում  ենք: Փորձենք բացահայտել տեսահոլովակի նախապատմությունն ու  մանրամասները:
-Շնորհակալ եմ: Երգի հեղինակը  Ռուզաննա  Անդրեասյանն է, իսկ  խոսքերը  Գրիգոր Կյոկչյանինն են:Գործիքավորել է Սերգեյ Հովհաննիսյանը:Նվագակցել  է Եղիշը:Մեծ   դեր  ունի  նաև  Կարո  Սարաֆյանը:Ինչպես նաև Վիկան 'Ամարաս' խմբով:Երգը պատվիրելուց  առաջ  հատուկ  ինչ-որ   սցնար  չեմ  պատմել,  պարզապես  ուզում  էի, որ   սիրային  լինի:  Սիրային, բայց ուրախ: Նոր  շունչ  ու  ոգի  եմ  ուզել  լինի  երգում:
-Մյուս   հոլովակներիցդ  սա  գունային  ու  պարային  բեմադրությամբ  տարբերվում  է:
-Այո, երեք  գույն  էինք  ընտրել` սպիտակ, կապույտ և ոսկեգույն:Ինչ-որ  հատուկ  խորհուրդ  չկար,  բայց  կար  տարբերություն մյուս  տեսահոլովակներիս   համեմատությամբ: Իսկ  ինչ  վերաբերում է պարին: Մեկ ամիս շատ  ակտիվ  պարի դասընթացների  եմ  գնացել: Փոքրիկ  գաղտնիք  բացեմ:Չգիտեմ  որքանով է նկատվել,բայց 'Սեր  կամ  պատրանք' տեսահոլովակում  ես  չեմ  պարում, այլ  ինձ  շատ  նման  մի  տղա է:Նոր տեսահոլովակում  պարելու  համար  բավականին աշխատեցի  ու  հույս  ունենամ, որ  հեռուստադիտողները  կնկատեն: Նկարահանումների  ժամանակ  բավականին հետաքրքիր  միջադեպեր  եղան: Հենց այդ  օրը  Հայաստանում  տեղաց  առաջին  ձյունը: Նաև  կար  հետևյալը, որ  տարածքը պետք է թաց լիներ,բայց  քանի որ  շատ   ցուրտ  էր և  ձյուն` ամբողջը  սառցակալեց: Ողջ պարի ընթացքում շարունակ սահում էինք  հատակին:Սահելուց  հետո  մի   լավ   ծիծաղում  ու  նորից   փորձում:
-Մի  քանի  համցանցային  նկար  և  ամեն   ինչ  պատրաստ է: Կար  մի  շրջան, երբ  ձեր  անձնական  կյանքին պարբերաբար  անդրադարձ  էր  կատարվում: Բոլորը  ձեզ և Սիլվա  Հակոբյանին  ամուսնացնում  էին: Ի՞նչ է կատարվում  հիմա:
-Պարզապես  շատ  հաճախ  է  լինում, որ  երկուսով  նույն տեղում  ենք  հյուրընկալվում, իսկ  մենք  նկարվելու  առիթը  երբեք բաց  չենք  թողնում: Մոտ ընկերներ  ենք: Համերգների  ենք լինում  միասին, բայց ընկերական շեմից այն կողմ ոչինչ  չկա:  Մի անգամ  գտա  մի   լուսանկար, ուր  իմ և Սիլվայի  նկարի  վրա  խաչ  էին  քաշել  ու  գրել, որ  այս  երկուսը   էլ  միասին  չեն: Վերցրի  այդ  նկարը  ու տեղադրեցի   իմ  էջում  համապատասխան  մեկնաբանությամբ, որ  բոլորն  էլ  տեսնեն  ու  հավատան, որ  իսկապես   ոչինչ  չկա  և չի  էլ  եղել  մեր  միջև:
-Ի՞նչ   է   կատարվում    երիտասարդ, սեր  երգող  երգչի  անձնական   կյանքում:
Սիրո  մասին  դեռ  միայն երգերում  եմ:Իրականում  այդ  սիրո  գիծը  չեմ  գտել, բայց  միշտ  փնտրում  եմ:Սիրո  մասին սիրում  եմ  անսպառ   խոսել:Հուսամ, որ  մի  օր  էլ  ինձ  բախտ   կվիճակվի   տեսահոլովակից   դուրս  զգալ  այն  ինչի  մասին այդքան  երգում  եմ:

Նյութը` ԱնահիտԿասամանյան

Комментариев нет:

Отправить комментарий